Երկու երկրաշարժ՝ Իրանում
Իրանի Խուզեստան նահանգի Սալանդ շրջանում 10 կիլոմետր խորության վրա Ռիխտերի սանդղակով 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը:
Ավելի ուշ նաև Ֆարս նահանգի Դհարրամ քաղաքում է 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունեցել: Օջախը գտնվել է 19 կմ խորության վրա։
Հնարավոր վնասների մասին դեռ տեղեկություններ չկան։