ԼՈՒՍԱՆԿԱՐ. Բեռնատարը բեռնաթափման ժամանակ ընկել է փոսը. ՆԳՆ
Փրկարարները բեռնատարը դուրս են բերել փոսորակից: Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը:
Նշվում է, որ հոկտեմբերի 21-ին, ժամը 19:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այծեմնիկ Ուրարտուի փողոցի թիվ 62 հասցեում բեռնատար ավտոմեքենան ընկել է փոսի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Գ․) բեռնաթափման ժամանակ հայտնվել է փոսորակի մեջ (մոտ 1 մ)։
Փրկարարները քարշակման միջոցով բեռնատարը դուրս են բերել փոսորակից»,– գրում է ծառայությունը։

Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ` Արտաշատից 8 կմ հյուսիս-արևմուտք. ինչ է հայտնի
Երկրաշարժ Արտաշատ քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք Հոկտեմբերի 11-ին, տեղական ժամանակով ժամը 20:44-ին (Գրինվիչի ժամանակով ժա...
Օդեսայում սպանված է գտնվել աղմկահարույց գործարար Գենադի Բեյբությանը
Օդեսայում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է աղմկահարույց պատմություններով հայտնի գործարար Գենադի Բեյբությանի մարմին...
Տասնյակ ձերբակալվածներ` Չելյաբինսկում տաքսու կին վարորդի սպանությունից հետո
Չելյաբինսկի շրջանի Կորկինո քաղաքում անկարգությունների հետևանքով ավելի քան 40 մարդ բերման է ենթարկվել։ Այս մասին հայտնում...
Ավտովթար - վրաերթ՝ Երևանում. ինչ է հայտնի
Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 17:56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արմենակ Արմեն...