Օդեսայում սպանված է գտնվել աղմկահարույց գործարար Գենադի Բեյբությանը
Օդեսայում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է աղմկահարույց պատմություններով հայտնի գործարար Գենադի Բեյբությանի մարմինը, գրում է Strana.ua-ն։
Գործարարը ռուսական և ուկրաինական ԶԼՄ-ներում ներկայացվում է որպես մի կազմակերպության ղեկավար, որն անմիջականորեն ներգրավված է եղել քաղաքացիների հարկադիր մոբիլիզացմանը։
Նրա դիակը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է հոկտեմբերի 18-ին Ստարոլուստդորֆ ճանապարհին գտնվող մեքենայի մոտ։ ԶԼՄ-ները գրում են, որ հետաքննությունը դիտարկում է սպանության և ճանապարհին կոնֆլիկտի վարկածները։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Գենադի Բեյբությանը «Ավտոտեխ», «Ավտոշլյախ Յուգ» և «Ժիլսերվիս» ընկերությունների սեփականատերն է։ Բացի այդ, նա գլխավորում էր «Լագունա» կոոպերատիվը և «Իրավապահ մարմինների աջակցության բաժին» հասարակական կազմակերպությունը։
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ` Արտաշատից 8 կմ հյուսիս-արևմուտք. ինչ է հայտնի
Երկրաշարժ Արտաշատ քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք Հոկտեմբերի 11-ին, տեղական ժամանակով ժամը 20:44-ին (Գրինվիչի ժամանակով ժա...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Բեռնատարը բեռնաթափման ժամանակ ընկել է փոսը. ՆԳՆ
Փրկարարները բեռնատարը դուրս են բերել փոսորակից: Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը: Նշվում է, որ հոկտեմբե...
Տասնյակ ձերբակալվածներ` Չելյաբինսկում տաքսու կին վարորդի սպանությունից հետո
Չելյաբինսկի շրջանի Կորկինո քաղաքում անկարգությունների հետևանքով ավելի քան 40 մարդ բերման է ենթարկվել։ Այս մասին հայտնում...
Ավտովթար - վրաերթ՝ Երևանում. ինչ է հայտնի
Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 17:56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արմենակ Արմեն...