ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր հրդեհ՝ Իրանի նավթավերամշակման գործարանում․ կան տուժածներ
Իրանի հարավ-արևմտյան Խուզեստանի նահանգի Շուշթար քաղաքի Pars Petro Shushtar նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն վեց մարդ է տուժել։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
Դեպքի վայր են ժամանել հրշեջ խմբեր և շտապօգնության մեքենաներ։ Հրդեհը հաջողվել է տեղայնացնել։
Ըստ նախնական գնահատումների՝ հրդեհի պատճառ է դարձել վառելիքի լիցքավորման ժամանակ անվտանգության կանոնների չպահպանումը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկները ֆիքսել են Թուրքիայում երկրաշարժի պահը
Մալաթիայում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ֆիքսվել է տեսախցիկների միջոցով: Մարդիկ բոլորը փողոցներ են լցվել՝ հետցն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վթարվել է ջրատար՝ վայրկյանում 100 լիտր ջրի կորստով
Վեոլիա Ջրից տեղեկացնում են, որ քիչ առաջ վթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող 600 մմ-ոց ջրատարը՝ վայրկյանում 100 լիտր ջրի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր վթար․ ավտոբուսը բախվել է պատին, կան վիրավորներ
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այվազովսկի փողոցում «Ժոնգթոնգ» մակնիշի՝ 48 համարի ավտոբուսը կորցրել է կառա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր վթար՝ Երևանում․ բախվել է 4 մեքենա, կա տուժած
Auroranews-ն ահազանգ է ստացել, որ Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել խոշոր ավտովթար։ Բախվել են 4 ավտո...