Պատմության դասագրքի գործով ԿԳՄՍՆ-ն պարտվել է դատարանում. փաստաբան
Փաստաբան Արա Զոհրաբյանը գրում է․
«Ինչպես հիշում եք, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը (այսուհետ՝ նախարար) 7-րդ դասարանի Հայ Ժողովրդի պատմության երկու դասագիրք էր երաշխավորել գործածության: Մեկը Աշոտ Ղուկասյանի և Ա․Տերյանի հեղինակած «Հայոց պատմություն» դասագիրքն էր (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԴԱՍԱԳԻՐՔ), իսկ մյուսը՝ մեծ սկանդալ առաջացրած «Մասնակցային դպրոց» ԿՀ միջգիտակարգային նախագծի շրջանակում Ս.Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմություն» դասագիրքը (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ԴԱՍԱԳԻՐՔ):
Նախարարը տեսնելով հանրության և մասնագիտացված շրջանակի խիստ բացասական արձագանքը սկանդալային դասագրքի վերաբերյալ, և հասկանալով, որ դպրոցները և ուսուցիչները այդ երկու դասագրքերից սկանդալային դասագիրքը չեն կիրառի, խորամանկ և անօրինական քայլի է գնում: Չունենալով դրա իրավունքը, արդեն իսկ հաստատված Ղուկասյանի դասագիրքը ներկայացրել է կրկնակի փորձաքննության և հրամանով հանել է գործածությունից՝ դպրոցների և ուսուցիչների համար թողնելով միայն մեկ տարբերակ՝ Սկանդալային դասագիրքը:
Կարին Տոնոյանի ղեկավարած Հայ Ասպետ դպրոցի և ուսուցչի միջոցով, փաստաբաններ Սիմոն Բաբայանի և Մանե Կարապետյանի հետ միասին հայց ենք ներկայացրել ՀՀ վարչական դատարան:
ՀՀ Վարչական դատարանը՝ դատավոր Լիլիթ Սադոյանի նախագահությամբ, քննել է նշված գործը և այսօր՝ 2024թ. հոկտեմբերի 15-ին, մեր հայցը բավարարել է:
Դատարանը վճռել է ճանաչել Ղուկասյանի դասագիրքը գործածությունից դուրս թողած նախարարի հրամանի ընդունման արդյունքում ծագած իրավահարաբերության բացակայությունը:
Դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից դպրոցները և ուսուցիչները կունենան 7-րդ դասարանի Հայոց պատմություն դասագրքի այլընտրանքային տարբերակ:
Տեղեկացնում եմ նաև, որ Վարչական դատարանում, մեկ այլ դատավորի մոտ է քննվում Սկանդալային դասագիրքը երաշխավորած նախարարի հրամանի վիճարկման գործը»:
Նմանատիպ հոդվածներ
Արբաթ գյուղում ծագած խնդիրը լուծում ստացավ
Արարատի մարզի Արբաթ գյուղի բնակիչներն Auroranews-ին ահազանգել էին, որ մոտ երեք շաբաթ տրանսպորտը չի գործում: Մարդիկ ստիպվ...
Ով է թիվ 20 դպրոցի տնօրենի նոր պաշտոնակատարը
Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում Երևանի քաղաքապետի կողմից տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Քրիստինե Դումանյանը...
ՏԵՍԱՆՅՈւԹ. Լարված իրավիճակ թիվ 20 դպրոցում. դասադուլին կհաջորդի բողոքի ակցիան
Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում այս պահին լարված իրավիճակ է, աշակերտները դասադուլ են հայտարարել։ Նրանք «Բաբ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարդենիսում գայլերը հոշոտել են մոտ 140 ոչխարների
Այսօր առավոտյան Վարդենիս համայնքի Շատվան գյուղում գայլերը ներխուժել են Մանվել Հակոբյանին պատկանող անասնագոմ և հոշոտել մո...