Անձրև, ամպրոպ և կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Օգոստոսի 14-ի գիշերն ու երեկոյան, ինչպես նաև 17-18-ի երեկոյան Երևանի առանձին հատվածներում կանխատեսվում է կարճատև անձրև և ամպրոպ՝ քամու ուժգնացմամբ՝ 18-23 մ/վրկ:
Մայրաքաղաքում օգոստոսի 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Միևնույն ժամանակ, օգոստոսի 14-18-ին երեկոյան ժամերին Երևանում նախատեսվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում օգոստոսի 14-18-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ հորդառատ տեղումներ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիսարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վ, իսկ ամպրոպների ընթացքում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ։
Օգոստոսի 13-18-ին երեկոյան ժամերին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Շիրակի մարզի առանձին հատվածներում քամին կուժգնանա 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքի օգոստոսի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներով՝ օդի առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 2015 թվականին (39.5°C), նվազագույնը՝ 1980 թվականին (7.9°C), իսկ միջին օրական ջերմաստիճանը կազմում է 26.4°C։
Նմանատիպ հոդվածներ
Հորդառատ անձրև, կարկուտ և ուժեղ քամի․ եղանակը կտրուկ կփոխվի Հայաստանում
Հանրապետության տարածքում օգոստոսի 9-ի, 13-ի երեկոյան, ինչպես նաև 10-12-ը և 14-ի գիշերն ու կեսօրից հետո շրջանների մեծ մաս...
Ո՞վ էր 2400 տարի առաջ թաղված տղամարդը․ Թուրքիայում արտասովոր դամբարան են բացել
Թուրքիայի հարավում գտնվող Ասպենդոսի մոտակայքում հնագետները հայտնաբերել են թաղում, որտեղ ամփոփված անձը, հնարավոր է, ավելի...
Շոգը նահանջում է․ Ինչ եղանակ է սպասվում այսօր
Երեքշաբթի՝ 2026 թվականի օգոստոսի 11-ին, Երևանում սպասվում է հետևյալ եղանակային պատկերը.Առավոտյան օդի ջերմաստիճանը կհասնի...
Օգոստոսի 9-ից եղանակը կտրուկ կփոխվի․ հորդառատ անձրև, կարկուտ և մինչև 25 մ/վ քամի
Օգոստոսի 8-9-ը Արարատյան դաշտում, Երևանում, Շիրակի մարզում, Արագածոտնի, Կոտայքի ու Վայոց ձորի նախալեռնային հատվածներում,...