Ովքե՞ր են փոխարինում հայկական ապրանքներին ռուսական շուկայում
Հայկական ապրանքատեսակների մեծ մասի ներմուծման արգելքը Ռուսաստանի Խանութների տեսականու վրա որևէ ազդեցություն չի ունեցել։
Վերլուծական «Акценты» կենտրոնի հաշվարկներով՝ Հայաստանից կատարվող ներմուծումն արագորեն փոխարինվել է վրացական, ինչպես նաև մասամբ ադրբեջանական արտադրանքի հաշվին։
«Ադրբեջանական ապրանքների արտահանումը Ռուսաստան հունվար-հունիսին աճել է 3%-ով՝ գերազանցելով $608 մլն-ը (համեմատության համար՝ նույն ժամանակահատվածում ներմուծումը Վրաստանից կազմել է 332 միլիոն դոլար, իսկ Հայաստանից՝ 1,2 միլիարդ դոլար)։
Լոլիկ
Ադրբեջանական ագրոարտահանման գլխավոր առաջատարն է։ Ռուսաստան մատակարարվել է 136 հազար տոննա՝ 164 միլիոն դոլար արժողությամբ։ Ադրբեջանի արտահանողների շահույթն աճել է 10%-ով՝ շուկայից դուրս եկած հայկական բանջարեղենի փոխարինման ֆոնին։
Հատապտուղներ
Հունիս-հուլիս ամիսներին (Հայաստանի սեզոնային արգելքի գագաթնակետին) Ադրբեջանում կորիզավոր մշակաբույսերից ստացված համախառն հասույթը գերազանցել է 40 միլիոն դոլարը։ Դաղստանի անցակետերով գրանցվել է ադրբեջանական բեռնատարների ռեկորդային հոսք՝ կեռասով, բալով, նեկտարիններով և դեղձով։
Խնձոր
Արտահանվել է 48 հազար տոննա՝ 39 միլիոն դոլարով։ Չնայած կենտրոնական Ռուսաստանում մայիսյան ցրտահարությունների և գների աճի պատճառով ծավալների աննշան նվազմանը (մինուս 5,4%), Ադրբեջանի հասույթն աճել է գրեթե 10%-ով։
Ձուկ և ծովամթերք
Ադրբեջանը զգալիորեն մեծացրել է իր ներկայությունը ձկնատեսակների հատվածում, որտեղ Հայաստանը նախկինում պահպանում էր ուժեղ դիրքեր՝ լճային իշխան և սիգ մատակարարելու հաշվին։ 2026 թվականի սկզբից Ռուսաստանը Ադրբեջանից ներմուծել է 43%-ով ավելի շատ ծովամթերք։
Հյութեր և ոչ ալկոհոլային խմիչքներ
Հայկական հյութերի, հանքային ջրերի և նեկտարների մատակարարումների դադարեցումից հետո ադրբեջանական գործարանները զբաղեցրել են ռուսական սուպերմարկետներում ազատված խորշերը։
Ադրբեջանից Ռուսաստան պատրաստի շշալցված ուղիղ քամման արտադրանքի մատակարարումները կիսամյակի ընթացքում աճել են 14%-ով։
Տեքստիլ
Մինչ Հայաստանը Ռուսաստան մատակարարում էր պատրաստի տրիկոտաժե հագուստ, Ադրբեջանը դարձել է ռուսական կարի արդյունաբերության համար հումքի հիմնական մատակարարը։
Ռուսական գործարանները զանգվածաբար անցնում են ադրբեջանական բամբակին՝ հանրապետությունում ցանքատարածությունների 15% ընդլայնման պատճառով։ Իսկ ադրբեջանական մանվածքի արտահանման ֆիզիկական ծավալը առաջին կիսամյակում արդեն կրկնապատկվել է»,- ասվում է «Акценты» վերլուծական կենտրոնի հրապարակման մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում լոլիկի բերքատվությունը կհասնի մինչև 41 տոննայի՝ մեկ հեկտարից
Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների, ինչպես նաև դիտարկված եղանակային պայմանների վերլուծության հիման վրա՝ 2026...
Հայաստանին ևս 5000 էլեկտրոմոբիլի անմաքս ներմուծման քվոտա է հատկացվել
Եվրասիական տնտեսական խորհրդի որոշման համաձայն՝ Հայաստանին 2026 թվականի համար հատկացվել է էլեկտրոմոբիլների 5,000 միավորի...
«Ծիրան» սուպերմարկետի հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ՆՆ հոլդինգ» ՍՊ ընկերությանը պատկանող «Ծիրան» սուպերմարկետում գործող հա...
Հայաստանը ցանկանում է բարձրացնել գյուղատնտեսության արտադրողականությունը․ Պապոյանը՝ ԵԱՏՄ նիստում
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեղեկացրել է Ալմաթիում ընթացող ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի յո...