100% մաքսատուրք կսահմանվի. Թրամփը նոր հռչակագիր է ստորագրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մաքսատուրքեր կսահմանի անօդաչու սարքերի և դրանց բաղադրիչների ներմուծման վրա, այդ թվում՝ ԱՄՆ-ի մի շարք կարևոր դաշնակիցներից ներմուծվողների համար։
Թրամփի ստորագրած հռչակագրի համաձայն՝ Սպիտակ տունը 100% ներմուծման մաքսատուրք է սահմանում որոշակի չափի կամ ազգային անվտանգության համար առանձնակի զգայուն համարվող որոշ բնութագրերով դրոնների վրա։ 100% մաքսատուրք կգործի 25 կգ-ից ավելի առավելագույն թռիչքային զանգված ունեցող ԱԹՍ-ների ներմուծման համար, 25% մաքսատուրք՝ ավելի փոքր թռիչքային զանգված ունեցող ԱԹՍ–ների:
15% մաքսատուրք կսահմանվի Եվրոպական միությունից, Ճապոնիայից, Լիխտենշտեյնից, Հարավային Կորեայից, Շվեյցարիայից և Թայվանից ներմուծվող անօդաչու սարքերի և բաղադրիչների վրա, իսկ Մեծ Բրիտանիայից եկող դրոնների համար դրույքաչափը կկազմի 10%, հավելել են Սպիտակ տանը։
ԱՄՆ առևտրի նախարարը կարծում է, որ որոշ արտասահմանյան ընկերությունների ԱԹՍ-ները և դրանց բաղադրիչները սպառնալիք են ներկայացնում Ամերիկայի ազգային անվտանգությանը, քանի որ դրանք կարող են տվյալներ ուղարկել արտադրողին:
Նմանատիպ հոդվածներ
Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն: Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանա...
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը պատվիրել է հոգևոր հովվի սպանությունը՝ վրեժխնդրության շարժառիթով
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քրեական վար...
Արգամ Աբրահամյանը 2 ամսով կալանավորվեց․ ՔԿ
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվել է: Այդ մասին հայտնեցին ՀՀ քննչական կ...
ԼՂ հայերի վերադարձի իրավունքի մասին խոսույթը չպետք է շարունակել․ Փաշինյան
Խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» և «Ադրբեջանից հայ փախuտակ...