Այլ

09:00 Լուրերը մեկ տողով. Կիևյան կամրջի վերաբացում. Հայ-Ռուս գերատեսչությունների հանդիպում

09:00 Լուրերը մեկ տողով. Կիևյան կամրջի վերաբացում. Հայ-Ռուս գերատեսչությունների հանդիպում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Երևանում Կիևյան կամուրջն ամբողջությամբ բացվել է երթևեկության համար։ Վերականգնվել են նաև տարածքով անցնող հանրային տրանսպորտի նախկին երթուղիները։•Ընտրական…

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

Երևանում Կիևյան կամուրջն ամբողջությամբ բացվել է երթևեկության համար։ Վերականգնվել են նաև տարածքով անցնող հանրային տրանսպորտի նախկին երթուղիները։

Ընտրական հանցագործության գործով 2 ամսով կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր։


•Բարձրաստիճան զինվորականի խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով։


Գլխավոր դատախազը Վճռաբեկ դատարան է բողոքարկել Շիրակի թեմի առաջնորդի տնային կալանքը դադարեցնելու որոշումը։ Պահանջվում է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։

Հայաստանի և Ռուսաստանի գերատեսչությունները քննարկել են հայկական ապրանքների արտահանման սահմանափակումների վերացումը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել սննդամթերքի անվտանգության վերահսկման համագործակցությունը։

Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել ԱՄԷ նավթային ընկերության նավերը։ Պատասխանատվությունը դրվել է Իրանի վրա՝ կոչ անելով դադարեցնել ագրեսիան։

ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել արտասահմանյան անօդաչու թռչող սարքերի ներկրման համար։ Որոշումը պատճառաբանվել է ազգային անվտանգության սպառնալիքներով։

Եվրամիությունը պլանավորում է խստացնել ռուսական բեռնատար նավերի վերահսկողությունը։ Հնարավոր բռնագրավումներից ստացված հասույթը նախատեսվում է ուղղել Ուկրաինային։

Վրաստանը կարևորել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ ռազմավարական կապերի հետագա ամրապնդումը։ Շեշտվել է տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման անհրաժեշտությունը։

Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։ Որոշումը կայացվել է թռիչքների անվտանգության ապահովման նպատակով։

Ճապոնիայում ռեկորդային անձրևները հանգեցրել են լայնածավալ ջրհեղեղների, կա առնվազն մեկ զոհ։ Հայտարարվել է վտանգավորության առավելագույն մակարդակ։

Գերմանիայում երկարատև երաշտի պատճառով հացահատիկի բերքատվությունը նվազել է շուրջ 10%-ով։ Գյուղատնտեսության ոլորտի վնասները գնահատվում են հարյուրավոր միլիոն եվրո։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250