ԱՄՆ ընտրություններին ընդառաջ՝ հայտնաբերվել է այլմոլորակային բանականություն

«Մենք մեր գալակտիկայում հայտնաբերել ենք այլմոլորակային բանականություն, և մարդիկ չգիտեն դրա մասին: Աստղագետների երկու մրցակից խմբեր հավակնում են հրապարակել այլմոլորակային քաղաքակրթության առաջին հաստատված ապացույցը, որը կարող է տեղի ունենալ հաջորդ ամիս: Սա կարող է լինել գիտության պատմության ամենամեծ իրադարձությունը»:



Այս հայտարարությունն The Mirror -ի հետ զրույցում արել է պրոֆեսոր Սայմոն Հոլանդը, որը վավերագրական ֆիլմեր է պատրաստում ՆԱՍԱ-ի կողմից ֆինանսավորվող նախագծերի համար, ներառյալ Երկրի համար վտանգ ներկայացնող աստերոիդների հայտնաբերման նախագիծը:


Հետաքրքիր է նաև, որ այս լուրը կարող է տարածվել հաջորդ ամսվա ընթացքում և համընկնել ԱՄՆ ընտրությունների հետ, ասում է Հոլանդը, որը պնդում է, որ Օքսֆորդի աստղագետները պարզ ապացույցներ են գտել այլ աշխարհից փոխանցվող ազդակների մասին: