Մինչև երբ կշարունակի փակ մնալ Նոր Հաճնի կամուրջը
Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Հ-6, /Հ-2/-Նոր Գեղի-Եղվարդի տրանսպորտային հանգույց-/Մ-1/ ավտոճանապարհի Հրազդան գետի վրայի կամրջով (Նոր Հաճնի կամուրջ) երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև սույն թվականի նոյեմբերի 12-ը։
Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Մինչև նոյեմբերի 12-ն առանց կցորդի ավտոմոբիլները Նոր Հաճնի կամուրջը կարող են շրջանցել Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/-Նոր Գեղի ճանապարհով, իսկ կցորդով ավտոմոբիլները՝ Տ-6-54, /Հ-5/-Կարենիս-Չարենցավան-/Հ-1/ և Հ-5, /Հ-6/ (Նոր Գեղի)-Արգել-Արզական-Հրազդան ավտոճանապարհներով։
Տեղեկացնենք, որ, ըստ կապալառուի հետ կնքված պայմանագրի, կամրջի հիմնանորոգման ավարտը նախատեսված է մինչև 2025 թվականի հուլիսը։
Սակայն արվում է հնարավորը Նոր Հաճնի կամրջի հիմնանորոգումը պայմանագրով սահմանված ժամկետից շուտ, իսկ երթևեկելի հատվածի հիմնանորոգումը մինչև 2024 թվականի վերջ ավարտելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Լևոն Տեր-Պետրոսյանի և Վովա Գասպարյանի ընտանիքները կբարեկամանան. Հրապարակ
Նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի որդին ամուսնության առաջարկություն է արել Լևոն Տեր - Պետրոսյանի թոռնիկին` Լյուսյային:Ա...
Ռեփեր Թուփակի ընտանիքը հետաքննիչներ է վարձել նրա սպանությունը բացահայտելու համար
Ռեփեր Թուփակ Շաքուրի (2Pac) ընտանիքը հետաքննիչներ է վարձել՝ նրա սպանության և ռեփեր Փի Դիդդիի միջև կապ գտնելու համար...
Լիբանանում ինչ մեթոդով են իրականացվել փեյջերների պայթյունները. WP
«Մոսադը» «ստիպել է» Հեզբոլլահի անդամներին, որպեսզի հենց նրանք գործարկեն պայթուցիկներն իրենց փեյջերներում: Դա ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձևական իրազեկումը մարդկանց կյանքը չի փրկում. պատկերն իրականում
Օրեր առաջ Auroranews-ն ահազանգ էր ստացել ռադիոլսողներից, որ Մաշտոց-Մոսկովյան և Մաշտոց-Իսահակյան հատվածներում քաղաքա...