Վիտալի Բալասանյանի կողմից այգին վնասելու դեպքից նոր մանրամասներ կան
Համացանցում հրապարակված Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Տորք Անգեղ այգու տարածքում ապօրինի ծառահատումների վերաբերյալ տեսանյութի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել է, որ ս.թ. սեպտեմբերի 28-ին քաղաքացիներ Ա.Բ.-ի ու Վ.Բ.-ի կողմից այգու տարածքում հատվել և այրվել են մոշի, մասուրի մոտ մեկ տասնյակ չորացած թփեր ու թթենու կանաչ ճյուղեր։
Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշումներով՝ բնապահպանական իրավախախտումների համար վերոհիշյալ անձանց նկատմամբ կիրառվել են պատասխանատվության միջոցներ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, որ Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը Նոր Նորքում ապօրինի ծառահատում է իրականացրել։