ՀԴԲ-ն 84 տարի անց հրեական ընտանիքին է վերադարձրել Կլոդ Մոնեի գողացված կտավը
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն 84 տարի անց հրեական ընտանիքին է վերադարձրել նացիստների կողմից գողացված Կլոդ Մոնեի կտավը։ Այս մասին գրում է RTVI-ը։
1940 թվականին Ավստրիայում գողացված Bord de Mer («Ծովի ափ») կտավի վերադարձի մասին գրում է Reuters-ը` հղում անելով Եվրոպայում գողացված արվեստի հանձնաժողովին։
1865- ին թվագրված կտավն ի սկզբանե պատկանել է Փարլագի անունով հրեա զույգին։ Կտավը գողացվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, այնուհետև վաճառվել, ինչից հետո կտավի հետքը կորել է։
Ընտանիքը կտավի որոնումները շարունակել է մինչև 2012 թվականը, ինչից հետո` 2021 թ- ին, որոնումներին միացել է նաև ՀԴԲ- ն։ Երկու տարի անց նկարը հայտնաբերվել է Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի արվեստի պատկերասրահում անցկացվող աճուրդում: Հանձնաժողովն ասում է, որ նոր սեփականատերերը կամավոր հրաժարվել են աշխատանքից, երբ քննիչները պատմել են դրա պատմությունը։
Գործակալությունը նշում է, որ ընտանիքից ընդհանուր առմամբ ութ նկար է գողացվել, մեկը՝ Ֆրանց ֆոն Լենբախի կավճանկարը, որում պատկերված է կոմպոզիտոր Ռիխարդ Վագները, վերադարձվել է անցյալ տարի։ Նացիստների կողմից գողացված ևս վեց ստեղծագործությունների որոնումները շարունակվում են։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ում «Ուրալվագոնզավոդ»- ի աշխատակցուհին Ուկրաինային ռազմատեխնիկական բույթի տեղեկություններ է փոխանցել
ՌԴ Սվերդլովսկի շրջանային դատարանը պետական դավաճանության մեջ մեղադրվող, «Ուրալվագոնզավոդ» (УВЗ) նախկին օպերատոր Վիկտորյ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գործ սարքելու ինստիտուտին վերադարձ լինել չի կարող. Փաշինյան
ՀՀ-ում, ըստ էության, գործ սարքելու ինստիտուտը վերացված է և այլևս դրան վերադարձ լինել չի կարող: Այս մասին այսօր՝ հոկտեմբե...
Բոսֆորի նեղուցով երթևեկությունը դադարեցվել է
Բոսֆորի նեղուցում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է Պանամայի դրոշով բեռնափոխադրող B Line նավի շարժիչի խափանման...
Մոսկվայում ադրբեջանցի բլոգերի «Բանդան» տանուլ է տվել դատը
Ադրբեջանական ծագումով ռուսաստանցի բլոգեր Հուսեյն Հասանովի «Բանդան» պարտվել է դատավարությունը։Մոսկվայի արբիտրաժային...