ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գործ սարքելու ինստիտուտին վերադարձ լինել չի կարող. Փաշինյան
ՀՀ-ում, ըստ էության, գործ սարքելու ինստիտուտը վերացված է և այլևս դրան վերադարձ լինել չի կարող: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, քննչական կոմիտեի 10-րդ տարեդարձին նվիրված իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ընդ որում սա ասում եմ ոչ միայն արտահայտելով կառավարության և խորհրդարանական մեծամասնության քաղաքական կամքը, այլև ճանաչելով դատարավական համակարգը ղեկավարող մարդկանց»,-ասել է Փաշինյանը:
Վարչապետի խոսքով` ՀՀ-ում չկան արտոնյալներ, լինեն նախկին, թե ներկա։
«Ըստ էության ինտիտուցիոնալ կայացման համար անհրաժեշտ բոլոր կարեւոր նախադրյալները եւ նախապայմանները ստեղծել ենք, եւ հիմա ասում եմ՝ ոչ միայն կառավարության եւ խորհրդարանական մեծամասնության, այլեւ քաղաքացիների շրջանում ներդնելու այն զգացումը, որ ՀՀ-ում կա արդարություն եւ արդարադատություն, ՀՀ-ում չկան արտոնյալներ, լինեն նախկին, թե ներկա եւ ՀՀ-ում օրենքը, օրինականությունը, իրավակարգը, արդարությունն ու արդարադատությունը ընդամենը ճառերում հիշատակվող խոսքեր չեն, ալ իրականություն են եւ իրողություն»,-ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միգրանտների զանգվածային արտաքսում` Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում միգրանտների զանգվածային արտաքսում է տեղի ունեցել։ Դիմակավորված օպերատիվ աշխատ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վլադիսլավի թիմը Wildberries-ը թալանեց 37 միլիարդ ռուբլու չափով. Տատյանա Կիմ
Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը հայտնել է, որ իր նախկին ամուսնու` Վլադիսլավ Բակալչուկի թիմը մարկետփլեյսից գողացել է...
Իրավիճակը` Դավթաշենում հիմա
Այսօր տեղացող հորդառատ անձրևներից հետո Երևանում կրկին «հեղեղումներ» են։Տեսանյութը` սոցցանցերից։Ավելի վաղ հայտնել էինք, ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ապամոնտաժում Մալաթիա-Սեբաստիայի գովազդային մեծ վահանակները
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 4000-ից ավելի գովազդային վահանակներից 2874-ը ապամոնտաժվել է: Այս մասին հայտնում են Եր...