Անձրև, ամպրոպ, օդի ջերմաստիճանի նվազում․ եղանակն՝ առաջիկայում

Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 11-13-ին, 15-ի գիշերը առանձին շրջաններում, 14-ին, 15-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։


Քամին հարավարևմտյան է, 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։


Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 11-ի ցերեկը կնվազի 4-8 աստիճանով։


Երևանում հոկտեմբերի 11-ին կեսօրից հետո, 12-13-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 14-15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։


Մայրաքաղաքում հոկտեմբերի 11–ի ցերեկը կլինի 23-25 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +16...+18 աստիճան։