«Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլան սպանվել է. պաշտոնական
«Հզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան ոչնչացվել է Բեյրութում կազմակերպության շտաբի վրա ավիահարվածի ժամանակ։ Այս մասին ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) պաշտոնական հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելի կողմից Լիբանանին ավիահարվածներ հասցնելու հետևանքով սպանվել է Հասան Նասրալլայի դուստրը` Զեյնաբը։
«Սեպտեմբերի 27–ին ՑԱԽԱԼ - ը սպանել է «Հզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Հասան Նասրալլային և կազմակերպության հիմնադիրներից մեկին, ինչպես նաև «Հզբոլլահի» հարավային ճակատի հրամանատար Ալի Քարքիին և այլ հրամանատարների», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ից սկսած՝ իսրայելական ավիացիան հարյուրավոր հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային հատվածներին, ինչպես նաև Բեքաա և Բաալբեկ շրջաններին: Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ Իսրայելի ավիահարվածների զոհ Է դարձել առնվազն 654 մարդ, վիրավորվել է ավելի քան 2 հազար մարդ: Երկրի ներսում իսրայելական հարձակումների պատճառով տեղահանվածների թիվը գերազանցում է 500 հազարը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 28-ին՝ ժամը 23։20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բաց...
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 26-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բաց...
Հայաստանը կարող է ձեռք բերել «Սև հովազ» մարտական տանկեր
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերին այցելել է Հարավային Կորեա և բանակցել հարավկորեական զենքի մատակարար...
Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է «Հեզբոլլահի» առաջնորդի դուստրը
Իսրայելի կողմից Լիբանանին ավիահարվածներ հասցնելու հետևանքով սպանվել է «Հզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլ...