Էրդողանը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ. ինչ է հայտնի․ ԶԼՄ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով ԱՄՆ այցի շրջանակներում բանակցություններ կվարի Վլադիմիր Զելենսկու, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի առաջնորդ Մասուդ Պեզեշքիանի հետ։ Այս մասին հայտնում է Sabah թերթը:
«Էրդողանը երկկողմ հանդիպումներ կունենա աշխարհի բազմաթիվ առաջնորդների հետ և նրանց մեծամասնությանը կընդունի Նյու Յորքում թուրքական դիվանագիտության խորհրդանիշ «Թուրքական տանը» (շենքը գտնվում է Նյու Յորքում ՄԱԿ -ի կենտրոնակայանի դիմաց-խմբ.):
Նրանց թվում են Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա ալ Սուդանին, Նիդերլանդների վարչապետ Դիկ Սխուֆը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Զելենսկին, Քուվեյթի թագաժառանգ շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ Ալ-Սաբահը, Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը»,-գրում է պարբերականը։
Ավելի վաղ Anadolu գործակալությունը հայտնել էր, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Թուրքիայի ղեկավարի ելույթի գլխավոր թեման կդառնա Գազայում տիրող իրավիճակը: