Պատահարներ

Խոշոր վթար՝ Երևանում․ կա 6 վիրավոր

Edita 1 րոպե 264 դիտում
Խոշոր վթար՝ Երևանում․ կա 6 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են «Mitsubishi Pajero» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները:


Վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հվանդանոցներ: Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:


Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա մի մասին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, մի մասին էլ՝ «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ:


Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250