ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ում ավելի քան 500 ներգաղթյալի են ձերբակալել, կան արտաքսվածներ

Կրասնոյարսկի իրավապահները լայնածավալ հարձակում են իրականացրել շուկաների տարածքում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՆԳՆ տարածաշրջանային վարչությունը։


Միջոցառումներն անցկացվել են «Южный» և «Луч» շուկաների առևտրային կետերում։ ՆԳՆ-ի եւ այլ գերատեսչությունների մասնագետները ստուգել են տեղի աշխատակիցներին միգրացիոն օրենսդրության պահպանման համար։


Շուկաների ստուգման ընթացքում իրավապահների կողմից ոստիկանության թիվ 1 բաժին է բերվել 520 օտարերկրացի:


Արդյունքում, բոլորից վերցվել են էպիթելի նմուշներ, որպեսզի ստուգեն իրենց մասնակցությունը հանցագործություններին: Օտարերկրացիների նկատմամբ կազմվել է 24 վարչական արձանագրություն, հոդվածների թվում են Ռուսաստանում գտնվելու ռեժիմի խախտումը և աշխատանքային գործունեության ապօրինի իրականացումը:


Բացի այդ, պարզվել է, որ որոշ օտարերկրացիների մտացածին հաշվառել են։ 


Լուրջ խախտումների պատճառով Ռուսաստանի Դաշնության տարածքից կարտաքսվի 7 մարդ։

Քաղաքականություն