ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անահիտ աստվածուհու արձանը բերվեց Ազգային պատկերասրահ
Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի պահպանված նմուշները բերվեցին Ազգային պատկերասրահ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում անդրադարձել է Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի պահպանված նմուշները Հայաստան տեղափոխելուն և ցուցադրություն կազմակերպելուն:
«Այսօր մեզ համար շատ խորհրդանշական օր է, որովհետև մեր Պատմության թանգարանում հնարավորություն ենք ունենում միջազգային որակի և մակարդակի ցուցադրություն բացել, և այդ համագործակցությունն իրականացնել աշխարհի ամենահեղինակավոր թանգարաններից մեկի՝ Բրիտանական թանգարանի հետ համագործակցությամբ: Մեր պետականության զարգացման գործում կանայք ունեն առանձնահատուկ նշանակություն: Հուսով եմ՝ Անկախության օրը ցուցադրության բացումը հնարավոր կդարձնի այդ կարևոր խոսակցությունը»,- ասաց նախարարը և հույս հայտնեց, որ թանգարանի մոտ հերթեր կլինեն այս կարևոր ցուցադրությունը տեսնելու համար:
Նա նաև տեղեկացրեց, որ առանցքում Անահիտ աստվածուհու բրոզե արձանն է, բայց ցուցանմուշները մի քանիսն են լինելու, նաև հույս հայտնեց, որ սա կլինի հայաստանյան մշակութային կյանքի գլխավոր իրադարձություններից մեկը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես խնդրում եմ ևս մեկ և, հուսով եմ, վերջին անգամ». Ավինյան
Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվեց, որ փողոց...
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել
Երևանից Մոսկվա չվերթ իրականացնող «Աէրոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը Երևանի ժամանակով 02:12-ին հարկադիր վայրէջք է կատար...
Պարեկային ծառայությունը վաղվանից հատուկ ստուգումներ կանցկացնի
ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունը սեպտեմբերի 17-ից սկսած՝ կազմակերպելու է ընդհանուր օգտագործման տրանսպորտային մի...
Ժամկետային զինծառայողն անզգուշաբար կրակել է մյուս զինծառայողի գլխին. ՔԿ-ն մանրամասնում է
2024թ. սեպտեմբերի 15–ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 3-րդ կայազորային քննչական բաժին ՀՀ ՊՆ...