ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես խնդրում եմ ևս մեկ և, հուսով եմ, վերջին անգամ». Ավինյան
Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվեց, որ փողոցների միջին նորոգման աշխատանքներն ավարտված են Էրեբունի եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում. Նոր Նորքում բացի Նելսոն Ստեփանյան փողոցից մնացած բոլորի աշխատանքն ավարտված է:
Նշվեց, որ Կենտրոն վարչական շրջանում ներկայումս Նար-Դոսի փողոցում կատարվում են ֆրեզավորման, լյուկերի նիշերի բարձրացման աշխատանքներ, Ավանում Բաբաջանյան փողոցն է այս պահին ասֆալտապատվում, Մալաթիա-Սբաստիա փողոցն այս պահին ասֆալտապատվում է մասնակի:
Ավինյանն արձագանքեց.
«Ես խնդրում եմ ևս մեկ և, հուսով եմ, վերջին անգամ. այս կոմունիկացիան, թե որ փողոցներում ինչ աշխատանքներ ենք իրականացնելու, օր առաջ ուղարկել մեր գործընկերներին: Ես չեմ ուզում ևս մեկ անգամ մենք արձանագրենք որևէ տեղ աշխատանք, դրանից շատ կարճ ժամանակ հետո՝ քանդում։ Կարելի է այդպես 1-2-3-4-5 անգամ, բայց այդ ամենն ինչն ունի սահման»:
Նմանատիպ հոդվածներ
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել
Երևանից Մոսկվա չվերթ իրականացնող «Աէրոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը Երևանի ժամանակով 02:12-ին հարկադիր վայրէջք է կատար...
Պարեկային ծառայությունը վաղվանից հատուկ ստուգումներ կանցկացնի
ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունը սեպտեմբերի 17-ից սկսած՝ կազմակերպելու է ընդհանուր օգտագործման տրանսպորտային մի...
Ժամկետային զինծառայողն անզգուշաբար կրակել է մյուս զինծառայողի գլխին. ՔԿ-ն մանրամասնում է
2024թ. սեպտեմբերի 15–ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 3-րդ կայազորային քննչական բաժին ՀՀ ՊՆ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անահիտ աստվածուհու արձանը բերվեց Ազգային պատկերասրահ
Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի պահպանված նմուշները բերվեցին Ազգային պատկերասրահ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Հ...