ՀՖՖ-ի հայտարարությունը Չանչարևիչի «խաղ ծախելու» մեղադրանքների վերաբերյալ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարություն է տարածել մեր ազգային սերբ դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի կողմից հնչեցված մեղաղադրանքի վերաբերյալ:
«Հայատարարության մեջ մասնավորապես ասված է ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի խաղարկության երկրորդ տուրի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի հասցեին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորի կողմից հնչել են անհարկի վիրավորանքներ և մեղադրանքներ՝ կապված վերոնշյալ հանդիպման ընթացքում մեր դարպասապահի կողմից բաց թողած 2 գնդակների դրվագների հետ։
Ֆուտբոլային հանդիպումներից հետո քննարկումներն ու քննադատությունները միշտ տեղին են և կարևոր, իսկ չհիմնավորված վիրավորանքներն ու մեղադրանքները՝ անտեղի և անընդունելի։
Օգնյեն Չանչարևիչը հավաքական հրավիրվելու առաջին օրից ինչպես իր խաղով, այնպես էլ խաղադաշտից դուրս իր մարդկային որակներով մշտապես ապացուցել է, որ առավել քան արժանի է կրելու Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը, իսկ առանձին վերցրած որևէ խաղում թույլ տրված ենթադրյալ սխալները չեն կարող անհիմն մեղադրանքների պատճառ հանդիսանալ, հատկապես, որ նույն խաղի առաջին խաղակեսում մեր դարպասապահը մի քանի անգամ հուսալի խաղաց՝ փրկելով մեր թիմին:
ՀՖՖ-ն դատապարտում է Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը կրող ցանկացած ֆուտբոլիստի հասցեին հիմնազուրկ մեղադրանքների և վիրավորանքների արտահայտումը:
Մենք վստահ ենք, որ ինչպես Հայաստանի ազգային հավաքականում, այնպես էլ ակումբային մակարդակում Օգնյեն Չանչարևիչը բազմիցս ուրախացնելու է հայաստանցի երկրպագուներին իր հուսալի խաղով»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի արդյունքը լավագույնն է. հաղթանակի հետագիծը...
Ազգերի լիգայի C դիվիզիոնում Հայաստանի ազգային հավաքականը 4:1 հաշվով հաղթելով Լատվիային գլխավորեց 4-րդ ենթախումբը: Մեր հի...
Պատգամավորը Չանչարևիչին մեղադրում է խաղ «ծախելու» մեջ. Մելիքսեթյան
Ֆուտբոլայի ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկություն չունեի անդրադառնալու Հյուսիսային Մակեդ...
Շախմատային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները կրկին հաղթեցին
Բուդապեշտում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայի երկրորդ տուրում Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները կրկի...
Շախմատային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների հաղթական մեկնարկը
Շախմատի հավաքականները ջախջախիչ հաղթանակով մեկնարկեցին Բուդապեշտում ընթացող շախմատային օլիմպիադայում: Տղամարդկանց հավաքակ...