Պատգամավորը Չանչարևիչին մեղադրում է խաղ «ծախելու» մեջ. Մելիքսեթյան
Ֆուտբոլայի ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկություն չունեի անդրադառնալու Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան խաղին, բայց՝ երեկվա խաղից հետո բնականաբար հազարավոր դատարկաբանություններ եմ կարդացել: Մարդիկ, որոնք կապ չունեն ֆուտբոլի հետ, ամբախ զամբախ ինչ ասես գրում են: Մարդիկ էլ կան, որ շունչները պահած սպասում են, որ մի տեղ մերոնք ձախողեն, որ խնդալով չարախոսեն: Բայց հիմա դրանց մասին ցանկություն չունեմ խոսելու: Հիմա ավելի աբսուրդ դեպքի անդրադառնամ:
Քիչ առաջ աչքս ընկավ Ազգային ժողովի պատգամավորներից մեկի գրառումն այն մասին, որտեղ վերջինս մեղադրում է Օգնյեն Չանչարևիչին միտումնավոր 2 գոլ բաց թողնելու մասին և հավելում, որ Օգնյենը մինչև այդ էլ ամեն ինչ անում էր գոլեր բաց թողնելու համար:
Պատգամավորը կոնկրետ մեղադրում է խաղ «ծախելու» մեջ: Արդյո՞ք սա իրավական հարցեր չի առաջացնում: Արդյո՞ք պետք չէ զբաղվել այս հարցով:
Պարոն պատգամավորը մեղադրում է մի ֆուտբոլիստի, որը սերբ լինելով շատ հայերից ավելի թասիբով հայ է: Եվ, եթե ԱԺ պատգամավորն է ազգային թիմի դարպասապահի մասին նման բան գրում, էլ ինչու՞ ենք բողոքում հասարակ ֆուտբոլասերների սիրողական գրառումներից»:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարայնն այսօր Ֆեյսբուքում գրառում էր արել, Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահին մեղադրելով դիտավորյալ երկու գոլ բաց թողնելու մեջ: «Չի կարելի դարպասը վստահել մի դարպասապահի, որը լավն է, բայց պարբերաբար ձգտում է դեպի կոպիտ սխալը: Երկու գոլն էլ իր մեղքով էր: Նա դիտավորյալ բաց թողեց այդ գոլերը»,- նշել էր Նազարյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի արդյունքը լավագույնն է. հաղթանակի հետագիծը...
Ազգերի լիգայի C դիվիզիոնում Հայաստանի ազգային հավաքականը 4:1 հաշվով հաղթելով Լատվիային գլխավորեց 4-րդ ենթախումբը: Մեր հի...
Չանչարևիչը դիտավորյալ բաց թողեց այդ գոլերը. Գեղամ Նազարյան
Երանի նրանց, ովքեր ֆուտբոլի Հայաստանի հավաքականի խաղը չեն դիտել: Իրոք, երանի նրանց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել...
ՀՖՖ-ի հայտարարությունը Չանչարևիչի «խաղ ծախելու» մեղադրանքների վերաբերյալ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարություն է տարածել մեր ազգային սերբ դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի Հյուսիսային Մակեդոնի...
Շախմատային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների հաղթական մեկնարկը
Շախմատի հավաքականները ջախջախիչ հաղթանակով մեկնարկեցին Բուդապեշտում ընթացող շախմատային օլիմպիադայում: Տղամարդկանց հավաքակ...