1 տարի 8 ամիսը հումորով կասեմ` «շակալադնի» է. Առուշանյան
1 տարի 8 ամիսը հումորով կասեմ` «շակալադնի» է. Առուշ Առուշանյան
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը հումորով է մոտենում իրեն 1 տարի 8 ամսի 3 օր կալանավորելու որոշմանը։
«Եթե նախադեպը չկա, ու առաջինը ես պետք է դատվեմ, պատրաստ եմ։ Մենք մեր գաղափարների մեր սկզբունքների համար մեր կյանքն ենք պատրաստ եղել տալ։ Մի բան կարող եմ ասել` մեր ոգին անկոտրում է, սա մեր համար ոչ մի բան է»,–ասաց նա։