Հեծանվասպորտից` տրիաթլոն. Արսեն Թորոսյանը հորդորում է մարզել միտքն ու մարմինը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեծանվային արշավներից հետո, ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հորդորում է մարզել միտքն ու մարմինը:
«Երեկ առաջին անգամ մասնակցեցի և հաղթահարեցի մի տրիաթլոն, որը բաղկացած էր 1,9կմ լողից Սևանա լճում, 90կմ հեծանվավազքից և 21կմ վազքից Սևանա լճի ափամերձ տարածքում՝ ամբողջական IronMan-ի կես հեռավորություններով:
Այս սպորտային փորձությունը որոշել էի անցնել մոտ 2 ամիս առաջ և դրան հաջորդող ինտենսիվ մարզումները տվեցին իրենց արդյունքները»։
Նա շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին ու ավելացրել. «Զգացումները խառն են, որովհետև մարմինդ գերհոգնած է, իսկ միտքդ պայծառ։
Հ.Գ. այսօր սկսեցինք ԱԺ նստաշրջանը, բայց միևնույնն է չենք մոռանում մարմինն ու միտքը մարզելու և կոփելու մասին»,- Ֆեյսբուքյան իր էջում գրել է Թորոսյանը:
Նշենք, որ ՔՊ-ական պատգամավորը վերջերս ՀՀ վարչապետի նախաձեռնած «Սևանի շուրջ» հեծանվային արշավի մասնակիցների շարքում էր: