Աhաբեկչություն՝ Իսրայել-Հորդանան սահմանին. Նեթանյահուի արձագանքը

Իսրայելի օդանավակայանների վարչությունը կարգադրել է փակել Հորդանանի հետ բոլոր սահմանային անցումներն այսօր Հորդանանի հովտում «Ալլենբի» անցակետում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, հայտնել է Kan պետական ռադիոկայանը:

«Օդանավակայանների վարչությունը կարգադրել է դադարեցնել Հորդանանի հետ ցամաքային սահմանային անցումների աշխատանքը՝ Էյլաթից մինչև Հորդանան գետ», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ամեն օր այդ սահմանային անցակետերով անցնում են հազարավոր իսրայելցիներ։



Այսօր Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ անհայտ անձը Հորդանանի կողմից բեռնատարով ժամանել է «Ալենբի» անցակետ և կրակ բացել սահմանային անցակետի աշխատակիցների ուղղությամբ: Հարձակման հետևանքով զոհվել է երեք իսրայելցի, հարձակվողը չեզոքացվել Է իսրայելական անվտանգության ուժերի կողմից: Իսրայելի իշխանությունները կատարվածն ահաբեկչություն են անվանել։

Իրավիճակն արդեն մեկնաբանել է վարչապետ Բենյամին Նեթանյահուն, հայտարարել Է, որ Իսրայելը «շրջապատված է մարդասպան գաղափարախոսությամբ՝ իրանական չարիքի առանցքի ղեկավարությամբ»:

Քաղաքականություն