ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «ՀԷՑ-ին ուղղված մեղադրանքները շատ են»․ կառույցից պատասխանում են հարցերին

ՀԷՑ-ը քաղաքականությունից դուրս կառույց է եղել, կա և կմնա։ Այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց «Տաշիր» խմբի փոխնախագահ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը։


Դարբինյանն անդրադարձավ այն թեմային, թե ինչ կարծիք կա զրույցների մասին, թե ՀԷՑ-ին ուղղված մեղադրանքները հիմա շատ են, և ասում են՝ ուղղորդված են իշխանությունների կողմից՝ սեփականատերերի ձեռքից, այսպես ասած, ՀԷՑ-ը վերցնելու համար։


«Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում։ Բացառում եմ այդ վարկածը։ Եթե ՀԵՑ-ն իր պարտականությունները չկատարի կամ ոնց որ ներկայացնում են՝ բոյկոտում ենք կամ ուղղորդված ենք անում, որ նախընտրական շրջանը... Իրականում եթե ՀԷՑ-ում տիրի նման մթնոլորտ, որ ուղղորդվի դեպի եսիմ ուր, հնարավոր է, բայց մենք քաղաքականությունից դուրս ենք, կատարում ենք մեր պարտականություններն ու աշխատանքները»,- ասաց Կարեն Դարբինյանը։


Նշվեց նաև, որ 10 օրից ամբողջ Երևանի կենտրոնում սկսելու են մալուխագծերի փոփոխման աշխատանքները, ֆինանսական բոլոր միջոցները կան Երևանում մալուխագծերը փոխելու համար. վիճակն անելանելի չէ:


Ի պատասխան լրագրողների հարցերին՝ նշվեց, որ մալուխները չեն բավարարում, շինարարության մեծ ծավալով հնարավոր չէ խուսափել հոսանքազրկումներից:


ՀԷՑ-ից հերքում են նաև, թե կառավարությունը բաժնեմաս է պահանջել փոխանցել իրենց:


Քաղաքականություն