Հրաձիգ Գոհար Հարությունյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն
Չեխիայի Պլզեն քաղաքում մեկնարկել է վազող թիրախ ձևի Եվրոպայի առաջնությունը։
Մրցումային առաջին օրը պայքարի մեջ էին մեծահասակները։
10 մ վազող թիրախ մրցաձևի կանանց պայքարում լավագույնի կոչմանն է արժանացել Գոհար Հարությունյանը։
Հրաձգության ֆեդերացիայից տեղեկացնում են, որ մեր մարզուհին կիսաեզրափակչում 6:2, իսկ արդեն եզրափակչում 6:1 հաշվով առավելության է հասել ուկրաինացի մարզուհիների նկատմամբ և նվաճել չեմպիոնի տիտղոսը։
Նույն պայքարում Արուսյակ Գրիգորյանը 550 միավորով 5-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը 547 միավորով գրավել է 7-րդ տեղը։
Տղամարդկանց պայքարում Հովհաննես Մարգարյանը 556 միավոր արդյունքով զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը։
Նմանատիպ հոդվածներ
Գոհար Հարությունյանը երրորդ ոսկին է նվաճել հրաձգության ԵԱ-ում
Չեխիայի Պլզեն քաղաքում ընթացող վազող թիրախ ձևի Եվրոպայի առաջնության մրցումային երրորդ օրը հրաձիգները պայքարում էին խառը...
Ալեքսանդր Պետրակովի պատասխանատու հայտարարությունը
Ժամեր անց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պայքարը կսկսի Ազգերի լիգայի C դիվիզիոնի խմբային փուլում, Վազգեն Սարգսյան...
Յուրա Մովսիսյանը` Թիկնիզյանի Իսպանիա հնարավոր տեղափոխության մասին
Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» հայ կիսապաշտպան Նաիր Թիկնիզյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարատ Աճեմյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ կիսաեզրափակիչ. ըմբշամարտի Մ17 ԱԱ
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 տարեկանների հավաքականի անդամ, 45 կգ քաշային Մարատ Աճեմյանը Հորդանանում ընթացող աշխարհի...