Ալեքսանդր Պետրակովի պատասխանատու հայտարարությունը
Ժամեր անց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պայքարը կսկսի Ազգերի լիգայի C դիվիզիոնի խմբային փուլում, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցելով Լատվիայի հետ:
«Մենք երազում ենք նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր, ինչպես դա արեցին վրացիները: Ազգերի լիգան մեր պես փոքր երկրների հավաքականներին հնարավորություն է տալիս հայտնվելու մեծ մրցաշարերում: Երեկ մեզ այցելեց ՀՖՖ-ի նախագահը և մենք խոսեցինք նպատակների մասին: Այո, մեր նպատակը հաղթանակն է Ազգերի լիգայում և աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելը»,- նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ երեկ հայտարարեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրկովը:
Նշենք, որ Ազգերի լիգայի А, B և C դիվիզիոններում, ենթախմբերում հաղթող ճանաչված և լավագույն արդյունք ցույց տված 3 հավաքականներ կնվաճեն աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի ուղեգիր: Հաշվի առնելով Պետրակովի հարուստ փորձն ու բազմիցս հնչեցրած սթափ գնահատականները կարող ենք եզրակացնել, որ ուկրաինացի մասնագետն իսկապես հավատում մեր ազգային թիմի հաջողությանը Ազգերի լիգայում:
Երկրպագուների շարքերում շատ է խոսվում Ազգերի լիգայի մեկնարկելիք խաղարկությունը միտումնավոր ձախողելու և C վիդիզիոնում տեղը պահպանելու մասին: Այս հարթակում մնալու պարագայում Հայաստանը լավ հնարավորություն կստանա Ազգերի լիգայի հաջորդ շրջափուլում պայքարելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղագրի համար: Ազգերի լիգայի C դիվիզիոնից Եվրոպայի առաջնությունում են հայտնվել Վրաստանը և Հյուսիսային Մակեդոնիան: Այո, Հայաստանը կարող է հաղթել C Դիվիզիոնի ենթախմբում բարձրանալ B դիվիզիոն, սակայն աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի ուղագիր չնվաճել:
Իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի գլխավորությամբ Հայաստանը հաղթել էր C դիվիզիոնում և հայտնվել B դիվիզիոնում: Այստեղ արդեն Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելն իրատեսական չէր և մեր ազգային հավաքականը ձախողվեց: Ումանք մինչ օրս քննադատում են Կապառոսին, կարծիք հայտնելով, որ իսպանացի մասնագետը պետք է չբարձրացներ թիմին B դիվիզիոն:
Ինչևէ, Պետրակովի պայմանագիրը ՀՖՖ-ի հետ ավարտվելու է նոյեմբերին, երբ ավարտվի նաև Ազգերի լիգան: Հավանականությունը մեծ է, որ հավաքականի առջև դրված խնդիրը չլուծելու դեպքում ՀՖՖ-ն չերկարաձգի պայմանագիրը ուկրաինացի մասնագետի հետ: Պետրակովի երեկվա պատասխանատու հայտարարությունը վկայում է, որ մեր մարզիչը կփորձի անել հնարավորինը և անհնարին` Ազգերի լիգայում մեծ հաջողության հասնելու և Հայաստանի հավաքականում աշխատանքը շարունակելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Գոհար Հարությունյանը երրորդ ոսկին է նվաճել հրաձգության ԵԱ-ում
Չեխիայի Պլզեն քաղաքում ընթացող վազող թիրախ ձևի Եվրոպայի առաջնության մրցումային երրորդ օրը հրաձիգները պայքարում էին խառը...
Կորուստ Հայաստանի հավաքականում. Ովքեր են ընդգրկվել վերջնական հայտացուցակում
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ներկայացրել է այսօր երեկոյան կայանալիք Լատվիայի դեմ մրցա...
Ինչու չի հրավիրվել Տիգրան Բարսեղյանը. Պետրակովի մեկնաբանությունը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը մեկնաբանել է Սլովակիայի չեմպիոն «Սլովանի» կիսապ...
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները. Ով է լավագույնը
Հեղինակավոր «Whoscored» պարբերականի վարկածով Ազգերի լիգայի խմբային փուլի Հայաստան-Լատվիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստը...