ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԵԱՍՄ աշխատակիցները ձմեռային և ամառային նոր հանդերձանք կունենան
«Բոլոր վարչական շրջանները՝ բացառությամբ Նոր Նորքի, որի համար պետք է տեղորոշենք համայնքային որևէ հողի վրա ժամանակավոր կառույց կառուցելու համար, ունեն տեղորոշած վայրեր, որտեղ կարող են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի աշխատակիցները զգեստափոխվեն և լվացվեն». այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։
Նրա խոսքով՝ որոշ վարչական շրջաններում իրականացվում են նաև վերանորոգման աշխատանքներ․ «Դավթաշենի մասով․ պետք է ոչ հիմնական կառույց ստեղծենք հենց վարչական շրջանի տարածքում։ Այստեղ որոշակի ֆինանսական հարցեր առաջ կգան, որը կքննարկենք։ Ինչ վերաբերվում է հանդերձանքին՝ ԵԱՍՄ աշնանային և ամառային հանդերձանքի մրցույթը կայացել է, պայմանագրի կնքման փուլում է, իսկ ձմեռային հանդերձանքը դրված է մրցույթի»։
Փամբուխչյանն ասաց, որ ամբողջ հանդերձանքը կլինի նույնանման, իսկ հանդերձանքի մեջքի հատվածում գրված կլինի «ԵԱՍՄ», ու ամեն վարչական շրջանում աշխատողի համազգեստի վրա գրված կլինի տվյալ վարչական շրջանի անունը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մալխաս Ամոյանը, Արսեն Հարությունյանը և այլ ըմբիշներ զորակոչվել են բանակ. նրանք կծառայեն մարզական վաշտում
Մարզական վաշտը համալրել են տարբեր մրցաշարերում լավագույն արդյունքներ գրանցած ըմբիշները, որոնց թվում են Մալխաս Ամոյանը, Ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ կլինի Երևանի բնակֆոնդի հետ 9 բալանոց երկրաշարժի դեպքում
Երևանում Խորհրդային Միության տարիներին սեյսմիկ վտանգն ամբողջ տարածքի համար թերագնահատված է եղել, այդ պատճառով շենքերը կա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինական հեռուստատեսության ստուդիայում հրթիռային հարձակման ժամանակ լույսն անջատվել է
Ուկրաինական հեռուստաալիքներից մեկի ստուդիայում երկրի օբյեկտների վրա զանգվածային հրթիռային հարձակման ժամանակ անջատվել է լ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Աջափնյակի կոմունալի պետը ասումա փող չունենք որ գանք մաքրենք». խայտառակ վիճակ Աջափնյակում
Auroranews-ը ահազանգ է ստացել քաղաքացուց, որը նշում է, որ Աջափյակի Լուկաշկին 3-րդ փողոցում տեսանյութում երևացող վիճակը շ...