ՄԻՊ-ն անդրադարձել է հոսանքի և ջրամատակարարման ընդհատումների, բարձր երաժշտության, աղմուկի դեպքերին
Վերջին ամիսներին Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, թեժ գծին ստացված զանգերի, ինչպես նաև սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա նախաձեռնված ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման հաճախակի ընդհատումների, ինչպես նաև ՀՀ տարբեր բնակավայրերում տեղակայված հանրային սննդի, զվարճանքի և ժամանցի կետերում հնչող բարձր երաժշտության, աղմուկով ուղեկցվող շինարարական աշխատանքների վերաբերյալ խնդիրներն ավելի են սրվել: Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ օմբուդսմեն Անահիտ Մանասյանը:
«Այս առումով խիստ մտահոգիչ է այն, որ տևական ժամանակ Պաշտպանի կողմից բարձրացվող և լրջագույն բացասական հետևանքների հանգեցնող խնդիրներին դեռևս լուծում չի տրվում:
Հարկ է ընդգծել, որ նշված ոլորտներում պետությունն ունի կոնկրետ պարտավորություններ ինչպես նշված խնդիրների հաղթահարման պատշաճ կառուցակարգեր մշակելու, այնպես էլ դրանք հետևողականորեն իրացնելու տեսանկյունից:
Այս խնդիրներն ունեն հրատապ լուծման անհրաժեշտություն, և Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու դրանց ամբողջական լուծման հարցում»,- գրել է Մանասյանը, ապա ներկայացրել ՄԻՊ-ի՝ թեմային առնվող հայտարարություններից մի քանիսը։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկովյան և Իսահակյան փողոցները կդառնան միակողմանի․ մանրամասներ
Աբովյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում աշխատանքներ են իրականացվում երթևեկության կազմակերպման փոփոխության մասով: Լուսաց...
Երևան–Կապան–Երևան կանոնավոր չվերթերի հաճախականությունն ավելացել է
Երևան–Կապան–Երևան կանոնավոր չվերթերի հաճախականությունն ավելացել է։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Սյունիքի մարզպե...
Դուրովը կարող է կալանքի տակ մնալ մինչև օգոստոսի 28-ը․ Փարիզի դատախազություն
Փարիզի դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունից։Հաղորդվում է, որ Դո...
Երբ է նախատեսվում ավարտին հասցնել միասնական տոմսային համակարգի ներդրման աշխատանքները
Երևանում միասնական տոմսային համակարգի ներդրման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև սեպտեմբերի կեսերը։ Այս մ...