ԱՄՆ-ն մտադիր չէ մոտ ապագայում Ուկրաինային F-16 կործանիչներ փոխանցել
Ամերիկայի Միացյալ Նահանգները մտադիր չէ մոտ ապագայում Ուկրաինային փոխանցել F-16 կործանիչներ։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, Helsingin Sanomat թերթին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Ֆրենկ Քենդալը։
«Ես նման որևէ բանի մասին չգիտեմ, սակայն այդ գաղափարը չի բացառվում»,- ասել է Քենդալը:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի ներկայիս հիմնական կարիքները կբավարարվեն ՆԱՏՕ-ի այնպիսի երկրների օգնությամբ, ինչպիսիք են Դանիան և Նիդեռլանդները:
«Միացյալ Նահանգներն իր գործընկերների հետ օգնում է վերապատրաստել օդաչուներին, և հաջորդ տարի ուսուցման հարցում զգալի առաջընթաց կգրանցվի», - ասել է Քենդալը
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ–ն վերադարձրել է Կուրսկի մարզում գերեվարված 115 զինծառայողի
Ռուսաստանն ուկրաինական գերությունից վերադարձրել է Կուրսկի մարզում գերեվարված 115 զինծառայողի: Տեղեկությունը հայտնում է Ռ...
Զելենսկին հայտնել է, թե որ դեպքում կարող է պատերազմն ավարտվել
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ կան բազմաթիվ տարրեր և քայլեր, որոնք այսօր ձեռնարկում է և կշարուն...
ՌԴ զորքը վերահսկողության տակ է առել ԴԺՀ–ի Մեժևոյե բնակավայրը. ՊՆ
«Կենտրոն» ռուսական զորքախմբի ստորաբաժանումները ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Մեժևոյե բնակավայրը։ Այս մ...
Այլևս ոչ մի բանակցություն՝ մինչև Ուկրաինայի լիակատար ջախջախումը․ Մեդվեդև
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դնիտրի Մեդվեդևը բացառել է Կիևի հետ բանակցությունների հավանականությունը՝ հայտարարելով...