ՌԴ զորքը վերահսկողության տակ է առել ԴԺՀ–ի Մեժևոյե բնակավայրը. ՊՆ
«Կենտրոն» ռուսական զորքախմբի ստորաբաժանումները ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Մեժևոյե բնակավայրը։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ՊՆ–ն։
««Կենտրոն» ռուսական զորքախմբի ստարաբաժանումների հաջող գործողությունների արդյունքում ազատագրվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Մեժևոյե բնակավայրը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ ՊՆ–ն նախօրեին հայտարարել էր, որ «Կենտրոնի» ստորաբաժանումներն ազատագրել են ԴԺՀ–ի Ժելաննոյե բնակավայրը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ–ն վերադարձրել է Կուրսկի մարզում գերեվարված 115 զինծառայողի
Ռուսաստանն ուկրաինական գերությունից վերադարձրել է Կուրսկի մարզում գերեվարված 115 զինծառայողի: Տեղեկությունը հայտնում է Ռ...
Այլևս ոչ մի բանակցություն՝ մինչև Ուկրաինայի լիակատար ջախջախումը․ Մեդվեդև
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դնիտրի Մեդվեդևը բացառել է Կիևի հետ բանակցությունների հավանականությունը՝ հայտարարելով...
ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում 45 ուկրաինական ԱԹՍ է խոցել. ՌԴ ՊՆ
Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն անցած գիշեր 45 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել, որոնցից 11-ը՝ Մոսկվայի մա...
ԱՄՆ-ն մտադիր չէ մոտ ապագայում Ուկրաինային F-16 կործանիչներ փոխանցել
Ամերիկայի Միացյալ Նահանգները մտադիր չէ մոտ ապագայում Ուկրաինային փոխանցել F-16 կործանիչներ։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱ...