Այլևս ոչ մի բանակցություն՝ մինչև Ուկրաինայի լիակատար ջախջախումը․ Մեդվեդև
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դնիտրի Մեդվեդևը բացառել է Կիևի հետ բանակցությունների հավանականությունը՝ հայտարարելով, որ Ռուսաստանը կարող է «բանակցային ծուղակում» հայտնվել։ Այս մասին նա գրել է իր թելեգրամյան ալիքում։
«Իմ կարծիքով՝ վերջին շրջանում, թեև տեսականորեն, բայց գոյություն ուներ մի վտանգ՝ բանակցային ծուղակ, որում կարող էր հայտնվել մեր երկիրը որոշակի հանգամանքների դեպքում» - գրել է Մեդվեդևը՝ մանրամասնելով, որ խոսքը «միջազգային հանրության կողմից առաջարկված և Կիևի ռեժիմի կողմից պարտադրված խաղաղության շուրջ վաղ ու անհարկի բանակցությունների» մասին է, որոնց հեռանկարներն ու հետևանքները պարզ չեն։
«Նեոնացիստների կողմից Կուրսկի մարզում ահաբեկչության իրականացումից հետո ամեն ինչ իր տեղն ընկավ։ Ոչ մեկի կողմից չլիազորված միջնորդների դատարկախոսությունը չքնաղ աշխարհի թեմայով դադարեցված է։ Հիմա բոլորն ամեն ինչ հասկանում են, նույնիսկ եթե չեն բարձրաձայնում: Նրանք հասկանում են, որ այլևս ոչ մի բանակցություն՝ մինչև թշնամու լիակատար ջախջախումը», - գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Նյու Յորքը ՌԴ–ի վերահսկողության տակ է. ՊՆ
ՌԴ զինված ուժերը ջախջախել են Ուկրաինայի զինված ուժերի հզոր խմբավորումը և ազատագրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նո...
ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում 45 ուկրաինական ԱԹՍ է խոցել. ՌԴ ՊՆ
Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն անցած գիշեր 45 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել, որոնցից 11-ը՝ Մոսկվայի մա...
Իսրայելը մոտենում է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ոչնչացմանը. Նեթանյահու
Իսրայելը քայլ առ քայլ գնում է Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը վերացնելու ուղղությամբ, հայտարարել է Իսրայելի...
Արևմուտքը ցնցվել է. ռուսական նավատորմը պատրաստվում է վերադարձի
Ռուսաստանի ռազմածովային հնարավորությունները զգալիորեն ընդլայնվում են, գրում է The National Interest-ը։ Մոսկվան հասել է ի...