Հասարակություն

Գարեգին Բ-ն կոչով դիմել է Ուկրաինայի իշխանություններին

Գարեգին Բ-ն կոչով դիմել է Ուկրաինայի իշխանություններին
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Ուկրաինայի իշխանություններին կոչ է անում չխախտել ուղղափառ համայնքի պատմականորեն հաստատված միասնությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է նրա խոսնակ Եսայի քահանա…

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Ուկրաինայի իշխանություններին կոչ է անում չխախտել ուղղափառ համայնքի պատմականորեն հաստատված միասնությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է նրա խոսնակ Եսայի քահանա Արթենյանը՝ մեկնաբանելով Ուկրաինայի Գերագույն ռադայի որոշումը, որը թույլ է տալիս արգելել կանոնական ուկրաինական ուղղափառ եկեղեցու գործունեությունը։


«Ցավոք, այս օրինագծի վավերացման հնարավոր անցանկալի հետևանքների և հոգևոր-կանոնական կյանքի, ուղղափառ բնակչության վրա դրա բացասական ազդեցության վերաբերյալ հնչեցված հիմնավոր մտահոգություններն արձագանք չգտան։ Ամենայն Հայոց կաթողիկոսը դիմում է Ուկրաինայի բարեկամ ժողովրդի զավակներին՝ իշխանություններին և օրենսդիրներին՝ կոչ անելով չխախտել ուղղափառ համայնքի պատմականորեն ձևավորված միասնականությունը, պաշտպանել գործող կրոնական համայնքների, հավատացյալների և հոգևորականների իրավունքները, հարգել սրբավայրերի անձեռնմխելիությունը»,- ասել է Արթենյանը։


Արթենյանը նաև հավելել է, որ Հայ Առաքելական եկեղեցու և բարեպաշտ ժողովրդի ցանկությունն է, որ Աստծո ողորմությամբ շուտափույթ լուծվի ռուս-ուկրաինական հակամարտությունը, բացառվեն եկեղեցական կյանքը խաթարող անընդունելի երևույթները և եղբայրական ժողովուրդների միջև բարեկամությունը վերականգնվի։

Նմանատիպ հոդվածներ

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա օրերը հրդեհավտանգ են

Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250