Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Իսրայելի ռազմական հետախուզության պաշտոնաթող ղեկավարը ստանձնել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ երկրի սահմանները պաշտպանելու անկարողության պատասխանատվությունը։


Գեներալ-մայոր Աարոն Խալիֆան, որը 38 տարի ծառայել է զինված ուժերում, խոսել էր հավանական հրաժարականի մասին: Նա դարձավ Իսրայելի մի քանի բարձրաստիճան հրամանատարներից մեկը, ովքեր հայտարարեցին, որ չեն կարողացել կանխատեսել և կանխել Իսրայելի պատմության մեջ ամենամահաբեր հարձակումը: Այս մասին տեղեկացնում է golosameriki.com:


«Հետախուզության ձախողումն իմ մեղքն է», - հայտարարել է Խալիվան հրաժարական տալու արարողության ժամանակ: Նա կոչ է արել ազգային հետաքննություն անցկացնել՝ «ուսումնասիրելու» և «խորապես հասկանալու» պատճառները, որոնք հանգեցրել են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմին:


Հոկտեմբերի 7-ին երկրի վրա հարձակումը խարխլեց իսրայելական զինված ուժերի և հետախուզական ծառայությունների հեղինակությունը, որոնք գործնականում անպարտելի էին համարվում պաղեստինյան զինված խմբավորումների համար, ինչպիսին է ՀԱՄԱՍ-ը: