44-օրյային առնչվող գործի շրջանակում մեղադրվող գնդապետն արդարացվել է
44-օրյային առնչվող քրգործի շրջանակում մեղադրվող գնդապետ Վահան Յայլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Տեղեկությունը հայտնում է 168. am–ը` հղում անելով ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանին։
«Վահան Յայլոյանի գործով դատախազի կողմից կայացվել է արդարացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում»,- ասել է նա։
2022թ. հունվարի 27-ին ՔԿ-ն հայտնել էր, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N պաշտպանական շրջանի հրամանատար, գնդապետ Վ.Յ-ին 2022 թվականի հունվարի 19-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով (Ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագայում զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը) և 376-րդ հոդվածի 1-ին մասով (Պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որը պատճառել է էական վնաս)։ Արարքը կատարվել էր 2020 թվականի հոկտեմբերի 10-13-ն ընկած ժամանակահատվածում։
Կայքը նշում է, որ մամուլում ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են շրջանառվում Վահան Յայլոյանի և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մտերիմ հարաբերությունների մասին։
Նմանատիպ հոդվածներ
Ռայիսիի ուղղաթիռի կործանման դեպքով հետաքննությունն ավարտվել է. արդյունքը հայտնի է
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանման դեպքով հետաքննությունն ավարտվել է, այն որակվել է որպես դժբախտ պատահար,...
ՀԷՑ-ի պարզաբանումը՝ ֆուտբոլային խաղի ժամանակ մարզադաշտի հոսանքազրկման հետ կապված
Աբովյան քաղաքի մարզադաշտի էլեկտրամատակարարումը վերականգնվել է 21:46-ին: Հայտնում են ՀԷՑ-ից՝ պարզաբանելով ֆուտբոլային խաղ...
Տիխանովսկայան դատապարտել է Լուկաշենկոյի` հայերի դեմ ուղղված վիրավորական խոսքերը
Դատապարտում ենք Լուկաշենկոյի կողմից Հայաստանի և հայ ժողովրդի հասցեին ուղղված աղաղակող վիրավորանքները։ Այս մասին X-ում գր...
Ռուսաստանում 2 օդանավակայան է ժամանակավորապես փակվել
«Ռոսավիացիան» հաղորդել է, որ Մուրմանսկի շրջանի երկու օդանավակայաններն էլ այսօր կեսօրին մտել են ժամանակավոր սահմանափակում...