ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի են Սիցիլիայում զբոսանավի խորտակման ժամանակ մյուս անհետ կորածների ինքնությունները
Morgan Stanley միջազգային բանկի վարչության նախագահ Ջոնաթան Բլումերը եւ Clifford Chance միջազգային իրավաբանական ընկերության իրավաբան Քրիս Մորվիլոն այն վեց անձանց մեջ են, որոնք համարվում են անհետ կորած զբոսանավի խորտակման պատճառով, տեղեկացրել է ВВС-ն՝ հղում կատարելով Սիցիլիայի Քաղաքացիական պաշտպանության ծառայությանը։
Անհետ կորած են համարվում նաեւ բրիտանացի տեխնոլոգիական մագնատ, 59-ամյա Մայք Լինչը եւ նրա դուստրը՝ 18-ամյա Հաննան։
56 մետրանոց «Bayesian» նավում 22 մարդ կար, այդ թվում բրիտանացիներ, ամերիկացիներ եւ կանադացիներ։ 15 մարդ փրկվել է, նրանց թվում՝ մեկ տարեկան բրիտանացի մի աղջիկ։
Սիցիլիայի Քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հաստատել է, որ հայտնաբերվել է նաեւ նավի խոհարարի դին։ Զբոսանավը շրջվել էր տեղի ժամանակով ժամը 05.00-ին մոտ, ուժեղ փոթորկի պատճառով, որոնողական աշխատանքները պետք է վերսկսվեին տեղի ժամանակով ժամը 06.30-ին, տեղեկացրել է La Repubblica իտալական թերթը։
Զբոսանավը նավարկում էր բրիտանական դրոշի ներքո, անձնակազմը ՝12 եւ ուղեւորները՝ 12 հոգի, երկուշաբթի խորտակվել են Պորտիչելո նավահանգստից ոչ հեռու։ Ականատեսները Ansa իտալական տեղեկատվական գործակալությանը հայտնել են, որ փոթորկի ժամանակ նավի խարիսխը իջեցվել է, ինչի հետեւանքով կայմը կոտրվել է, իսկ նավը կորցրել է հավասարակշռությունը եւ խորտակվել։ Նավը գտնվում է 50 մետր խորությունում, եւ սուզակները պատրաստվում են վերսկսել կորածների որոնումները։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ Երևանում. այրվում է բամբակի արտադրամաս
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայի թիվ 16/4 հասցեում գտնվող բամբակի արտադրամաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նորք Մարաշի գերեզմանատան մոտակայքում թանձր ծուխ է նկատվում. այրվում է փաթեթավորված տոլեր
Ժամը 17։05-ի սահմաններում ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Նորք Մարաշի գերեզմանատան մոտակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրազդանի կիրճում վթարվել է «Վեոլիա ջուր»-ի կողմից սպասարկվող կոյուղու կոլեկտորը
Հրազդանի կիրճում վթարվել է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից սպասարկվող կոյուղու կոլեկտորը։ Այս մասին հայտնում է Երևանի ք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մաշտոցի պողոտայի ստորգետնյա անցումներից մեկը՝ անձրևից հետո
Մաշտոցի պողոտայի ստորգետնյա անցումում անձրևաջուրը լցվել է «Երևան սիթի» առևտրի կենտրոնը: Մաշտոցի պողոտայի ստորգետնյա անցո...