Տաքսու վարորդների 75 տոկոսը սեպտեմբերի 1-ից կարող է կորցնել աշխատանքը. ՌԴ
ՌԴ-ում տաքսիստների մոտ 75 տոկոսը չի կատարել նոր պահանջները և սեպտեմբերի 1-ից կարող է կորցնել աշխատանքը:
Սեպտեմբերի 1-ին տաքսիստները պետք է կազմեն ուղևորների նկատմամբ փոխադրողի քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրություն: Բայց դրա համար նախ պետք է տաքսի աշխատելու թույլտվություն ստանալ։
Այսօր վարորդների միայն 25 տոկոսն ունի այն, հիմնականում Մոսկվայից։ Այս մասին ասվում է Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին ուղղված թվային հարթակների օգտատերերի միության նամակում, հայտնում է «Իզվեստիան»։ Կազմակերպությունը խնդրում է հետաձգել նոր կանոնների ուժի մեջ մտնելը:
Տաքսիում աշխատելու թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է կատարել մի քանի պահանջներ:
- մեքենան ներկել այն գույներով, որոնք սահմանված են տաքսիների համար պետության որոշակի սուբյեկտի համար:
- վարորդը պետք է ձեռքին ունենա ամենօրյա բժշկական և տեխնիկական զննության մասին նշումներով ուղեգրական թերթիկ:
Տրանսպորտի նախարարության տվյալներով ՝ ինքնազբաղվածներից նման թույլտվություն է ստացել միայն 21 հազար մարդ, այսինքն՝ ընդհանուր թվի 1,5 տոկոսը։ Տաքսոպարկերի աշխատողներից - 600 հազար մարդ, այսինքն` 60%, հիմնականում Մոսկվայից: