Ովքե՞ր են ԱՕԿՍ-ի շենքը վարձակալները․ «Հետք»

«Հետք»-ը գրում է, որ ԱՕԿՍ-ի շենքը վարձակալել են գործարար եղբայրներ Հայկ եւ Ղուկաս Խաչատրյանները:


Հիշեցնենք, որ Կառավարությունն այս տարվա հունիսի 6-ին որոշել էր 10 տարով վարձակալության հանձնել Աբովյան 3 հասցեի շենքի (ԱՕԿՍ) 651,6 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը: Պետությանը վերադարձված շենքն ու դրա զբաղեցրած հողամասը 2023 թ. նոյեմբերին ամրացվել են Պետգույքի կառավարման կոմիտեին


ԱՕԿՍ-ի շենքի ընդհանուր տարածքը 701,4 քմ է, սակայն վարձակալության մրցույթի է ներկայացվել դրանից 651,6 քմ-ն (1-3-րդ հարկեր), քանի որ շենքի 49,8 քմ մակերեսով նկուղային տարածքը կից է «Թիֆլիս» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Աբովյան 3 շենք թիվ 1 շինություն հասցեին, ու «Թիֆլիսը» դիմել է ՊԳԿ-ին՝ այդ նկուղային տարածքը վարձակալելու խնդրանքով:


Օգոստոսի 17-ին Պետգույքի կառավարման կոմիտեն (ՊԳԿ) հայտարարեց, որ պետությանը վերադարձված Աբովյան 3 հասցեի շենքի վարձակալության մրցույթում հաղթող է ճանաչվել «Զեթ ընդ Էյ» ՍՊԸ-ն, որն առաջարկել է 16,2 մլն դրամ ամսական վարձավճար: ՊԳԿ-ն վարձակալության մեկնարկային գին էր հայտարարել 15,4 մլն դրամը:


Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Պատահարներ