Ուկրաինայի ԶՈՒ-ն գնդակոծել է ՌԴ Շեբեկինսկի շրջանը. կա տուժածներ
Ուկրաինայի Զինված ուժերի կողմից ՌԴ Շեբեկինսկի շրջանի Նովայա Տավոլժանկա գյուղի գնդակոծության հետևանքով երկու կին է վիրավորվել, հայտնել է ՌԴ Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Շեբեկինսկի քաղաքային ավանի Նովայա Տավոլժանկա գյուղը հայտնվել է ուկրաինական զինված ուժերի կրակոցների տակ, 2 կին է վիրավորվել։ Նրանցից մեկը հրաժարվել է հոսպիտալացումից։ Երկրորդ տուժածը՝ պարանոցի բեկորային վնասվածքով, շտապօգնությամբ տեղափոխվել է տարածաշրջանային կլինիկական հիվանդանոց», - նշել է Գլադկովը Telegram-ի ալիքում։
Նահանգապետը հավելել է, որ հարձակման հետևանքով երեք տներ տարբեր վնասներ են կրել՝ կոտրվել են ապակիներ, տանիքներ և ճակատներ։
Բելգորոդի մարզի Շեբեկինսկի քաղաքային շրջանը սահմանակից է Ուկրաինայի Խարկովի մարզին և գրեթե ամեն օր ենթարկվում է գնդակոծությունների։ Շեբեկինո քաղաքը գտնվում է Ուկրաինայի սահմանից մոտավորապես 4 կիլոմետր հեռավորության վրա։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գրոհում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, գնդակոծում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԶՈւ-ն նոր բնակավայր է վերահսկողության տակ վերցրել
Ռուս զինծառայողները վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Սվիրիդոնովկա բնակավայրը։ Այս...
Ալաուդինովը՝ Կուրսկում տիրող իրավիճակի մասին
Կուրսկի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի մեծ թվով զինվորականներ են ոչնչացվել, իրավիճակը վերահսկելի է։ Այս մասին...
Լիբանանի հարավում պայթյունի հետևանքով ՄԱԿ-ի խաղաղապահներ են վիրավորվել
Լիբանանի հարավում պայթյունի հետևանքով ՄԱԿ-ի երեք խաղաղապահ է վիրավորվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վ...
Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում «Հեզբոլլահի» թիրախներին
Իսրայելի պաշտպանության բանակն իր Telegram ալիքում հայտնել է, որ այսօր հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբ...