Սպորտ
Մբապեին համարժեք փոխարինող գտնելը մարտահրավեր է ինձ համար. Լուիս Էնրիկե
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մրցաշրջանի մեկնարկից առաջ խոսել է փարիզյան թիմից Մադրիդի «Ռեալ» տեղափոխված 25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին փոխարինող գտնելու մասին։
«Մբապեն բացառիկ, առանձնահատուկ խաղացող է։ Նրան մաղթում եմ լավագույնը։ Նրան համարժեք փոխարինող գտնելը մարտահրավեր է ինձ համար։
Բայց եթե չորս խաղացող խփի 12-ական գոլ, դա արդեն 40-ից ավելի գոլ է։ Այդպես էլ կարող ենք փոխարինել Մբապեին։ Հետաքրքիր մարտահրավեր է մեր թիմի համար նոր մրցաշրջանում»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է L'Equipe-ը։
Ֆրանսիայի առաջնության մեկնարկային տուրում ՊՍԺ-ն օգոստոսի 16-ին կհյուրընկալվի «Հավրին»։
Նմանատիպ հոդվածներ
Փարիզ-2024. Արսեն Հարությունյանը վստահ հաղթանակով մեկնարկեց
Փարիզ-2024. Այսօր Արթուր Ալեքսանյանը եւ Մալխաս Ամոյանը մրցագորգ դուրս կգան
Փարիզ-2024. Մալխաս Ամոյանը նույնպես հաղթանակ տարավ` դուրս գալով Փարիզի օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչ
Էլինա Ավանեսյան․ Ստացել եմ հայկական քաղաքացիություն եւ հպարտությամբ կներկայացնեմ Հայաստանը
Ավելին Սպորտ բաժնից
Պիկֆորդը՝ Մեսսիի մասին. «Նրան կանգնեցնելը բավարար չէ»
Մեսսին պահպանել է ԱԱ-ի լավագույն ֆուտբոլիստի առաջին տեղը
Հալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում
5.0