«Ցանկացած այլախոս այս իշխանության կողմից ճանաչվում է որպես թշնամի, ոչ թե ընդդիմություն»․ Լարիսա Ալավերդյան
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ Հայաստանում քաղաքական հետապնդումների թեման և ատելության խոսքի տարածումը վաղուց արդեն կարելի է բնորոշել որպես «դոմեստիկ ռասիզմ»՝ ներքին ռասիզմ։ Այս մասին նա հայտարարել է քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով ստեղծված հանձնախմբի առաջին մամուլի ասուլիսի ժամանակ։
Ալավերդյանի խոսքով՝ այսօր Հայաստանում ատելության խոսքն ու թշնամանքի մթնոլորտը տարածվել են հասարակության տարբեր շերտերում։
«Այն խավը, որը գրագետ է, օրինապահ է, հստակ ճանաչում է թե՛ այլոց արժանապատվությունը, թե՛ սեփական արժանապատվությունը, այսօր հայտնվել է մի իրավիճակում, երբ նույնիսկ ՔՊ-ական շատ քաղաքագետներ ասում են, թե ընդդիմությունը թշնամի է։ Այսինքն՝ այլախոսը»,- ասել է նա։
Նա նշել է, որ իրեն ընդդիմադիր չի համարում, քանի որ կուսակցական չէ և որևէ քաղաքական գործընթացի չի մասնակցել:
«Ցանկացած այլախոս ՀՀ-ում այս իշխանության կողմից ճանաչվում է որպես թշնամի, ոչ թե որպես ընդդիմություն։ Հիմա մենք պարտավոր ենք ինչ-որ ձև միավորվել և վերջ տալ այս վիճակին»,- նշել է Ալավերդյանը։
Նրա խոսքով՝ թշնամանքի մթնոլորտը տարածվում է ոչ միայն հասարակության մեջ, այլ նաև հասել է ընտանիքներ, բարեկամական և ընկերական շրջանակներ։
Ալավերդյանը նշել է, որ քաղաքական հետապնդումների ենթարկվող անձինք միաժամանակ դարձել են նաև անձնական ատելության թիրախ, ինչը նա բնորոշել է որպես «21-րդ դարում վենդետայի դրսևորում»։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Առյուծի հոգին ազատագրվեց, և այն այլևս հնարավոր չէ կաշկանդել. Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է առյուծի անկելու դեպքին՝ այն ներկայացնելով ոչ միայն որպես կենդանու մահ, այլև որպես խորհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բոլորն էլ հարգելի պատճառներ ունեն, որ չեն ծառայել բանակում. Սամվել Կարապետյան
Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր որդիների և եղբորորդիների՝ բանակում չծառայելու վերաբերյալ հ...
12 ազնվացեղ ձի և 9 կոկորդիլոս սովի ու ծարավի են մատնվել․ տարածքի դռները կապարակնքված են
Ծառուկյանի ընտանիքին պատկանող տարածքում պահվող բազմաթիվ կենդանիների վիճակի վերաբերյալ ահազանգ է հնչեցրել «Էկո-մեդիա» լրա...