Հայաստանում ծնելիությունը շարունակում է նվազել
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել։ Այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ասաց Արսեն Թորոսյանը, փոխանցում է Արմենպրեսը:
Նախարարի ներկայացրած տվյալներով՝ 2025 թվականին Հայաստանում գրանցվել է 32 հազար 42 ծնունդ։ Համեմատության համար՝ 2024 թվականին այդ թիվը կազմել է 33 հազար 593, իսկ 2023 թվականին՝ 36 հազար 590։
Թորոսյանի խոսքով՝ նվազում է նաև պտղաբերության ցուցանիշը՝ մեկ վերարտադրողական տարիքի կնոջ հաշվով ծնվող երեխաների միջին թիվը։
«Ծնելիության անկումը շարունակվում է։ Նվազում է նաև պտղաբերության ցուցանիշը, այսինքն՝ մեկ վերարտադրողական տարիքի կնոջ հաշվով ծնվող երեխաների թիվը։ Կան գործոններ, օրինակ՝ ամուսնության տարիքը, որոնք պետությունը չի կարող ուղղակիորեն փոխել, սակայն, եթե պտղաբերության ցուցանիշն ավելի նվազի, դա ցանկացած երկրի համար լուրջ խնդիր կլինի»,- ասել է նախարարը։
Նա նշել է, որ իրավիճակը հաղթահարելու համար անհրաժեշտ է փոխել հանրային մտածողությունը և պետական աջակցության ծրագրերի միջոցով խրախուսել ծնելիության աճը։
«Պետք է մտածողության փոփոխության և պետական ծրագրերի միջոցով փորձենք փոխել այս իրավիճակը»,- նշել է Արսեն Թորոսյանը։
Նմանատիպ հոդվածներ
«Չդրոշմավորված» գարեջուր Հայաստանում․ «Կիլիկիա»-յի պարզաբանումը․ Հետք
«Հետքը» գրում է, որ շուկայում հայտնաբերվել են «Կիլիկիա» գարեջրի շշեր, որոնց թվային դրոշմապիտակները (Data Matrix կոդեր) E...
«Ես Ֆիդել Կաստրոն եմ»․ Բյուրեղավանում տղամարդը բարձրացել է 70 մետր բարձրությամբ աշտարակ և սպառնում է ցած նետվել
Այսօր՝ հուլիսի 9-ի առավոտյան, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում։ Տղամարդը բարձրացել է շշերի...
Վարորդական փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվություն՝ որտեղից ստանալ տեղեկություն
Սեպտեմբերի 1-ից փոփոխություններ են նախատեսված վարորդական քննությունների կարգի վերաբերյալ։Aurora News-ի հետ զրույցո...
Ուսուցիչներն ու ծնողները պահանջում են վերանայել քիմիայի միասնական քննության արդյունքները և դիմորդներին երրորդ հնարավորություն տալ
Կարինե Գևորգյան-Սահարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է դիմում-խնդրանք, որով` քիմիայի ուսուցիչները, միասնական քննությա...