ՔՊ-ն «մաքրում է» իր շարքերը. պատրաստվում են 2026 թ.–ի ընտրություններին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ Երևանի Սայաթ-Նովա փողոցն ամբողջությամբ պարալիզացվել էր, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ուղևորվում» էր ՔՊ վարչության նիստին: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ն սկսել է արդեն իր ներսում «մաքրել» շարքերը, որպեսզի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին կարողանան հաղթանակ ապահովել:
Նշենք, որ արդեն մի քանի շաբաթ էր, ինչ ՔՊ վարչության նիստը չէր կայանում, քանի որ Նիկոլ Փաշինյանը արձակուրդում էր: Երեկ ՔՊ-ն հայտարարեց, որ կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը, եւ ՔՊ կուսակցության Շենգավիթի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Տիգրան Մակարյանի թեկնածությունը:
ՔՊ վարչությունը հաստատել է նաև Աբովյանի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում Հովհաննես Աբրահամյանի և Բերդի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում՝ Սևակ Բադալյանի թեկնածությունները։
Ըստ մեր աղբյուրների` Փաշինյանը նպատակ է դրել մարզերում, վարչական շրջաններում ունենալ այնպիսի անձինք, որոնք հեղինակություն ունեն ու չեն տապալի իրենց առջև դրված խնդիրները. ու նաև դա է պատճառը, որ Փաշինյանը տևական շրջայցեր է կատարում մարզերում, տարբեր վարչական շրջաններում: Ըստ մեր աղբյուրների` առաջիկայում կրկին տարբեր վայրերում ՔՊ-ականների կհեռացնեն` փոխարինելով նոր թեկնածուներով»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ Երևանի կենտրոնում. դիմակավորված ոստիկանները խուզարկում են քաղաքացիների մեքենաները
Ուժեղացված ծառայություն է իրականացվում Երևանի կենտրոնում: Տեսակադրերը հրապարակվել են սոցցանցերում: ԶԼՄ–ների հաղորդմամբ՝...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մարկ Ցուկերբերգն իր կնոջը նվիրել է նրա երկու մետրանոց արձանը
Meta ընկերության հիմնադիր-սեփականատեր Մարկ Ցուկերբերգը կնոջը նվիրել է նրա երկու մետրանոց արձանը։ Պրիսցիլա Չանի հասա...
Google-ն առանց նախազգուշացման անջատել է ռուս բլոգերների մոնետիզացիան
Google-ը սկսել է ջնջել ռուսական AdSense հաշիվները առանց նախնական ծանուցման: Այս մասին չորեքշաբթի՝ օգոստոսի 14-ին, Gazeta...
Հուսով ենք, որ Թրամփը կդատապարտի Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումները. ANCA
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) վերահաստատել է իր դժգոհությունը Թրամփ-Փենսի վարչակազմից՝ 2020 թվականին Արցախի բնի...