Բարսելոնայի երկու առաջատարներ Մոնակոյի դեմ խաղում վնասվածք են ստացել
«Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Ռոբերտ Լևանդովսկին և Իլկայ Գյունդողանը ակումբի հիմնադիր Ժոան Գամպերի գավաթի ամենամյա խաղարկության «Մոնակոյի» դեմ խաղում (0:3) վնասվածք են ստացել։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։
Առաջին խաղակեսում լեհ հարձակվողը «Մոնակոյի» խաղացողի հետ բախման արդյունքում անհաջող վայրէջք է կատարել խոտածածկին և վնասել ձեռքը։ Նա շարունակել է խաղը, սակայն փոխարինվել է երկրորդ խաղակեսում։
Գերմանացի կիսապաշտպանը խաղադաշտ է մտել 64-րդ րոպեին, դրվագներից մեկում գնդակի համար պայքարելիս ընկել է խոտածածկին ինչից հետո մրցակցի կողմից ծնկով հարվածե է ստացել գլխին։ Նշվում է, որ 33-ամյա գերմանացու մոտ կոտրվածք է հայտնաբերվել։
Նշենք, որ Լա Լիգայում «Բարսելոնայի» առաջին պաշտոնական խաղը կկայանա օգոստոսի 17-ին՝ «Վալենսիայի» դեմ։