Սպորտ
Էլինա Ավանեսյանն առաջին հաղթանակն է տարել Հայաստանի դրոշի ներքո
Էլինա Ավանեսյանն առաջին մրցախաղն է անցկացրել Հայաստանի դրոշի ներքո և հաղթանակ տարել։
Աշխարհի 58-րդ ռակետը Ցինցինատիի WTA-1000 շարքի մրցաշարի որակավորման առաջին փուլում 6-3, 6-1 հաշվով պայքարից դուրս է թողել Լորեն Դևվիսին (ԱՄՆ, 410-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 23 րոպե։
Հայ թենիսիստուհին ԱՄՆ-ում անցկացվող մրցաշարի որակավորման երկրորդ փուլում մրցելու է Հերիեթ Դարթի (Մեծ Բրիտանիա, 78-րդ ռակետ) դեմ։
21-ամյա Էլինա Ավանեսյանը վերջերս է ստացել ՀՀ անձնագիր և մրցաշարերում արդեն ներկայացնում է Հայաստանը։ Մինչև այս նա հանդես էր գալիս Ռուսաստանի դրոշի ներքո։
Վերջերս Էլինա Ավանեսյանն առաջին անգամ հասել էր WTA-250 շարքի մրցաշարի եզրափակիչ։
Նմանատիպ հոդվածներ
Փարիզ-2024. Արսեն Հարությունյանը վստահ հաղթանակով մեկնարկեց
Փարիզ-2024. Մալխաս Ամոյանը նույնպես հաղթանակ տարավ` դուրս գալով Փարիզի օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչ
Էլինա Ավանեսյան․ Ստացել եմ հայկական քաղաքացիություն եւ հպարտությամբ կներկայացնեմ Հայաստանը
Արթուր Ալեքսանյանը և Մալխաս Ամոյանն Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում են
Ավելին Սպորտ բաժնից
Պիկֆորդը՝ Մեսսիի մասին. «Նրան կանգնեցնելը բավարար չէ»
Մեսսին պահպանել է ԱԱ-ի լավագույն ֆուտբոլիստի առաջին տեղը
Հալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում
5.0