Ինչ հարցերով են Լիբանանում գտնվող ՀՀ քաղաքացիները դիմում դեսպանություն․ Հայաստանի ԱԳՆ
Օրեր առաջ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կոչ էր արել զերծ մնալ Լիբանան այցելելուց, իսկ այնտեղ բնակվող ՀՀ քաղաքացիներին հորդորել էր խնդիրների բախվելու դեպքում կապ հաստատել Լիբանանում ՀՀ դեսպանության հետ:
«Արմենպրես»-ը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից փորձեց պարզել՝ դեսպանությունն արդյոք զանգեր ստացել է, և եթե այո՝ ի՞նչ բնույթի հարցերով են դիմել քաղաքացիները:
«Դեսպանությանն ուղղված հարցադրումները հիմնականում վերաբերում են անձնագրային և ճամփորդական փաստաթղթերին և անհրաժեշտության առաջացման պարագայում՝ ՀՀ տեղափոխման հնարավորություններին: Պատասխանելով նշյալ հարցադրումներին՝ դեսպանությունը տրամադրում է անհրաժեշտ խորհրդատվություն և ցուցաբերում է հյուպատոսական աջակցություն, ինչպես նաև տրամադրում է տեղեկատվություն գործող կոմերցիոն չվերթների մասին»,- լրատվամիջոցի հարցին ի պատասխան՝ հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից՝ ընդգծելով, որ դեսպանությունը միաժամանակ մշտական կապ է պահպանում Լիբանանի պատկան մարմինների, ինչպես նաև՝ հայ համայնքային կառույցների ղեկավարների հետ:
Հիշեցնենք՝ իրավիճակը վերջին օրերին Մերձավոր Արևելքում խիստ լարվել է։
Նմանատիպ հոդվածներ
ԱԴԾ-ն սկսել է ձերբակալել Կուրսկի բնակիչներին՝ ռուսական զորքերի պարտությունը տեսանկարահանելու համար
Ռուսական իշխանությունները ռեպրեսիաների մեքենա են գործարկում Կուրսկի շրջանի տարածքում, որտեղ ուկրաինական ներխուժող զորքեր...
Վերին Լարսի անցակետում սպասում են ավելի քան 1700 հայկական բեռնատարներ
Ավելի քան 1700 հայկական բեռնատարներ գտնվում են ռուս–վրացական սահմանում Հյուսիսային Օսեթիայի «Վերին Լարս» անցակետով անցնե...
Անկանխիկ վճարող թոշակառուները 10%-ի փոխարեն 12% հետվճար կստանան
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28...
Արդյո՞ք Կիրանցում Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև վեճ է եղել․ ԱԱԾ-ից պատասխանել են
Կիրանցում Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև վեճ չի եղել։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստ...