Եղանակը՝ Հայաստանում
Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 11-14-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևելյան է, 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 11-ին կնվազի 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում օգոստոսի 10-ին, 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 11-12-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 16-20մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում օգոստոսի 10–ի ցերեկը կլինի 35-37 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +29...+31 աստիճան։

Նմանատիպ հոդվածներ
ԱԴԾ-ն սկսել է ձերբակալել Կուրսկի բնակիչներին՝ ռուսական զորքերի պարտությունը տեսանկարահանելու համար
Ռուսական իշխանությունները ռեպրեսիաների մեքենա են գործարկում Կուրսկի շրջանի տարածքում, որտեղ ուկրաինական ներխուժող զորքեր...
Վերին Լարսի անցակետում սպասում են ավելի քան 1700 հայկական բեռնատարներ
Ավելի քան 1700 հայկական բեռնատարներ գտնվում են ռուս–վրացական սահմանում Հյուսիսային Օսեթիայի «Վերին Լարս» անցակետով անցնե...
Պապոյանը նշել է Վերին Լարսի անցակետում հերթերի պատճառը
Վերին Լարսի անցակետում հերթերն ունեն տեխնիկական պատճառ։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Էկոնոմիկայի նախար...
Անկանխիկ վճարող թոշակառուները 10%-ի փոխարեն 12% հետվճար կստանան
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28...