Օպերային թատրոնն անթույլատրելի է համարում էլեկտրաէներգիայի ընդհատումները. ղեկավար կազմը կդիմի իրավասու մարմիններին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը մատակարարվող էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումների հարցը կարգավորելու վրա է հրավիրում պատկան մարմինների ուշադրությունը:
«Երեկ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում բալետային ներկայացման ժամանակ տեղի է ունեցել էլեկտրամատակարարող ընկերության կողմից, առանց նախապես ծանուցելու, էլեկտրաէներգիայի մատակարարման հերթական ընդհատումը, ինչի պատճառով այս անգամ եւս դադարեցվել է հերթական ներկայացումը։Պարբերական դարձած այս խնդիրը ոչ միայն մեծ անհարմարություն եւ բարոյական վնաս, այլեւ նյութական եւ ֆինանսական մեծ կորուստներ է պատճառում թե՛ թատրոնին իր բնականոն աշխատանքային գործունեության իրականացման հարցում, թե՛ առաջացնում է հանդիսատեսի օբյեկտիվ վրդովմունքը։
Հատկապես երեկ, երբ լեփ-լեցուն դահլիճում հյուրախաղերով հանդես է եկել բալետային հրավիրյալ խումբ արտերկրից»,- նշված է թատրոնի անձնակազմի տարածած հայտարարության մեջ: Հայտարարության հեղինակներն անթույլատրելի են համարում էլեկտրամատակարարող ընկերության՝ պարբերաբար եւ տեւական ժամանակով էլեկտրամատակարարման ընդհատումները, ինչի կապակցությամբ թատրոնը կդիմի իրավասու մարմիններին:«Հայցում են հանդիսատեսի ներողամտությունն էլեկտրաէներգիա մատակարարող ընկերության պատճառած անհարմարության համար, ինչպես նաեւ հրավիրում ենք պատկան մարմինների ուշադրությունը մատակարարվող էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումների հարցը կարգավորելու վրա»,- եզրափակվում է հայտարարությունը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում սպառողական գները 2024 թ. նվազել են 0.2 %–ով 7 ամսում
2024 թ. հուլիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 388.1 դրամ, ինչը 0.4 %–ով գերազ...
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Կարմիր խաչի անունից զանգահարում են մարդկանց, հավաքագրում անձնական և բանկային տվյալներ, կեղծիք է
Անծանոթ աղբյուրներ Հայկական Կարմիր խաչի ընկերության անունից զանգահարում են տարբեր մարդկանց` օգնության տրամադրման կեղծ նպ...
Ավելի քան 1,1 հազար հայկական բեռնատար սպասում է ՌԴ-ից Վրաստան անցնելուն
Շուրջ 1,1 հազար հայկական բեռնատար է սպասում ռուսական կողմից «Վերին Լարս» անցակետը էլեկտրոնային հերթով անցնելուն։ Այս մաս...
ՀԱՊԿ-ը կանցկացնի «Կոբալտ-2024» զորավարժությունները. Հայաստանը մասնակիցների թվում չէ
Օգոստոսի 14-ից 16-ը Նովոսիբիրսկում կացկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Կոբալտ-2024» զոր...